Դավիդ Լուիսը կարող է դառնալ Ինտերի հիմնական նպատակներից մեկը այս հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին գրում է Tuttomercatoweb-ը` հղում կատարելով անգլիական SportsDirectNews-ին: Աղբյուրը հայտնում է, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վաճառել բրազիլացուն և աչք է դրել Ինտերի կենտրոնական կիսապաշտպան Անդրեա Ռանոկկիայի վրա: Իտալացու պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի և կողմերը կարող են փոխանակել խաղացողներին: Դավիդ Լուիսին ձեռք բերելու հարցում ինտերի մրցակիցը Բարսան է, սակայն ակումբի նոր սեփականատերը ամեն ինչ կանի, մեծ տրանսֆեր անելու նաև պաշտպանության համար: