22:22 Տոհիր. «Ես վստահում եմ Մացցարիին» |
Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը ժամանել է Միլան և օդանավակայանում պատասխանել լրագրողների հարցերին:
Ի՞նչ կարող եք ասել Մացցարիին ուղարկած հաղորդագրության մասին: Եթե Ինտերը չնվաճի եվրագավաթի ուղեգիր, Մացցարին կմնա՞.«Հաղորդագրության միջոցով ես իմ աջակցությունն էի հայտնում մեր մարզչին: Ինչպես ասել էի, մրցաշրջանի վերջում մենք կքննարկենք խաղացողների և մարզիչների ապագան, որպեսզի կառուցենք ուժեղ Ինտեր: Պետք է հաշվի առնել նաև, որ ամռանն Աշխարհի առաջնությունն է, բացի այդ անհրաժեշտ է պլանավորել ԱՄՆ-ի մրցաշարը»: Ինչպե՞ս արձագանքեցիք Լիվորնոյի հետ ոչ ոքիին.«Ֆուտբոլիստները պետք է սովորեն սեփական սխալների վրա և հետևություններ անեն: Առջևում բավականին հանդիպումներ կան, այնպես որ մենք պարտավոր ենք կենտրոնանալ մեր ցուցադրած խաղի վրա: Միակ դրական կողմն այն է, որ մենք 1 միավոր հավաքեցինք: Ես մշտապես ասում եմ, որ Ինտերը պետք է միավորներ հավաքի յուրաքանչյուր խաղում»: Դուք դեռ վստահո՞ւմ եք Մացցարիին.«Իհարկե, ես վստահում եմ նրան: Եթե այդպես չլիներ, ես կհեռացնեի նրան մի քանի ամիս առաջ»: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|