Գլխավոր էջ » 2013 Նոյեմբեր 19 » Տոհիր. Ինտերն իմը չէ, Ինտերը երկրպագուներինն է
01:50 Տոհիր. Ինտերն իմը չէ, Ինտերը երկրպագուներինն է |
Էրիկ Տոհիրի հարցազրույցը RAI հեռուստաալիքին: Մաս 2. Մորատտին խնդրե՞լ էր Ձեզ չդիպչել Ինտերում ինչ-որ բանի. «Ես Մորատտին առաջին անգամ հանդիպել եմ 5-6 ամիս առաջ: Ես ամբողջ սրտով ասացի, որ այստեղ եմ ոչ թե Մորատտիին փոխարինելու, այլ ոգի ստեղծելու համար, որը կկարողանա աջակցել Ինտերին նաև հետագայում: Ես ասացի Մորատտիին, որ երբեք չեմ կարողանա կրկնել այն, ինչ նա արել է այս 18 տարվա ընթացքում, որ մենք ավելի ուժեղ կդառնանք, եթե աշխատենք միասին: Ապագայում միայն 10 թիմեր կլինեն էլիտայում, և ես ցանկանում եմ, որ Ինտերը լինի նրանց թվում»: Կխաղան արդյո՞ք այդ թիմերը սեփական առաջնությունում. «Մրցակցությունը շատ թեժ է լինելու, օրինակ Ռեալ Մադրիդը: Ինտերը ֆանտաստիկ նվաճումների է հասել, սակայն վերջին մի քանի տարում խնդիրներ եղան: Դա ոչ այնքան լավ իրավիճակ է, սակայն ես կարծում եմ, որ Մորատտիի հետ մասին մենք կկաեուցենք նոր Ինտեր»: Դուք գնել ե՞ք տուն Միլանում. Որտեղ ե՞ք ապրելու. «Ես չեմ կարող ներկա լինել յուրաքանչյուր խաղին, ինչպես կցանկանայի: Կդիտեմ հեռուստացույցով, ինչպես հեռավորության վրա գտնվող երկրպագուն: Ես արթնանում եմ 2.45 Ինտերի խաղերը դիտելու համար. դա մի մասն է այն ամենի, ինչի տակ ես ստորագրել եմ: Ես կլինեմ Միլանում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը: Ես կբերեմ ինձ հետ իմ ընտանիքը»: Այժմ Դուք կարող եք փոխել ժամանակը, Ինտերն արդեն Ձերն է... «Ոչ, Ինտերն իմը չէ, Ինտերը պատկանում է երկրպագուներինն և բոլոր նրանց,ովքեր աջակցում են թիմին տարիներ շարունակ»: Միլանում կա ևս մեկ թիմ, որի նախագահը հանդիանում է գործարար ԶԼՄ-ների ոլորտում: Դուք շատ ընդհանուր բաներ ունեք, և Դուք տնօրինում եք Republika-ն, Բեռլուսկոնին... «Ես չեմ ցանկանում մուտք գործել Ինդոնեզիայի քաղաքականություն: Դա լավ է, որ դուք տեղյակ եք այդ մասին: Իմ գործունեությունը գալիս է սիրուց, ես աշխատում եմ սպորտային ոլորտում դրա համար»: Ինչո՞ւ Ձեր եղբորը անվանեցին Գարիբալդի. «Իմ հայրն ընտրեց այդ անունը` հույս ունենալով, որ այն հաջողություն կբերի: 2001 թ.-ին, երբ ես գնեցի Republika-ն, իմ եղբորը, ով ցանկանում էր իմանալ իմ որոշման դրդապատճառը, հայտնեցի, որ ինձ դուր է գալիս ԶԼՄ-ների ոլորտի բիզնեսը, և որ դա անում եմ ոչ իշխանության համար»: Միթե՞ Վենտոլան և Ֆրեզին հանդիսանում են Ձեր կուռքը. «Եթե ես ասեի Ռոնալդո կամ Ֆիգու, Ձեր մոտ հարցեր չէին առաջանա, քանի որ բոլորը նրանց գիտեն, և նրանք ունեն բազմաթիվ երկրպագուներ: Սակայն, ես հիշում եմ թիմին Ֆրեզիի և Վենտոլայի հետ: Վերջինի համար շատ անհաջող ստացվեց: Նա ինձ դուր է գալիս ոչ այն պատճառով, որ իր կինը ինդոնեզացի է (ծիծաղում է)»: Աղբյուր` RAI
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|