Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը միլանյան դերբիում տարած հաղթանակից հետո անդրադարձել է կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի հեռանալու մասին լուրերին.
«Նա այսօր լավագույններից մեկն էր, և ես կքննարկեմ այդ հարցը մարզչի և սպորտային տնօրենի հետ. արդյո՞ք մենք կարող ենք թույլ տալ նրան հեռանալ, թե ոչ, սակայն մենք պետք է կառուցենք լավագույն Ինտերը»: