Ներկայացնում ենք Ինտերիստների գնահատականները Տորինո- Ինտերի խաղից հետո: Գնահատականները սահմանել են FcInternews-ի և Inter Canale-ի վերլուծաբանները.
Հանդանովիչ 6,5 - բավական հաջող անցկացրեց իր առաջին խաղը առաջնությունում: Առաջին խաղակեսից կարող ենք հիշատակել ընդհամենը մեկ դրվագ`Օգբոնայի հեռահար հարվածը, իսկ երկրորդ կեսում` Բիանկիի հարվածը: Խաղն անցկացրեց վստահ, առանց սխալների:
Ջոնատան 5,5 - թիմի ամենաթույլ օղակն էր, անվստահություն էր նկատվում գործողությունների մեջ:
/46' Ալվարես/ 6 - վերադարձել է խաղադաշտ երկար դադարից հետո, բայց դա, կարծես թե, ոչ մի ազդեցություն չի թողել: Արագ էր գործում, գնդակի հետ միշտ վարվում է առաջնակարգ: Սակայն քիչ էր ազդեցությունը հարձակման վրա, նաև այն պատճառով, որ երկրորդ կեսում թիմը սահմանափակված էր` առավելությունը պահպանելու համար:
Ռանոկկիա 7 - որոշ դրվագներից բացի, հիանալի մրցավազք էր, անշուշտ, լավագույնը այս առաջնությունը:
Ժուան Ժեսուս 7,5 - սկզբում սխալ գործեց Սանտանային թույլ տալով հարվածել, սակայն անմիջապես ուշքի եկավ և ցուցադրեց իր բնատուր որակները` ցույց տալով հիանալի խաղ և խաղադաշտում ճիշտ դիրքը զգալու ունակությունը:
Նագատոմո 6 - հերթական արդյունավետ խաղը, իրեն բնորոշ արագությամբ և վճռականությամբ`բացառությամբ որոշ դրվագների:
Զանետտի 6 - տենիկապես լավ խաղ ցուցադրեց, օգնում էր բոլոր օղակներին: Ոչ մի անսովոր բան, սակայն այօր դա անհրաժեշտ չէր'':
Գուարին 6,5 - կիսապաշտպանության հոգին է: Ընդհանուր առմամբ լավ կատարում էր: Բայց սխալվում էր, որոշ դրվագներում, հաճախ էր հեռահար հարվածներ իրականացնում և երկրորդ կեսում հոգնած տեսք ուներ: /Գարգանո 80'/
Կամբիասսո 7 - պատշաճ և ուշադիր խաղ, երկոր կենտրոնական պաշտպանի դեր էր կատարում, իսկ երբ խաղի ընթացքը թույլ էր տալիս` միանում էր նաև առջևի գծին, ինչպես միշտ խորհուրդներ էր տալիս խաղընկերներին: Նաև Կասսանոյի գոլի գլխավոր կազմակերպիչ:
Պերեյրա 6,5 - եթե ուրուգվայցին ավելի ճշգրիտ գործեր որոշ անցումներում և քրոսերում, արդյունավետությունն ավելի բարձր կլիներ, բայց նրա ողջ պոտենցիալը կերևա մրցաշրջանի ընթացքում: Ձախ եզրում լավ էր խաղում և պաշտպանությունում, և կիսապաշտպանությունում:
Սնեյդեր 6 - փորձում էր լինել օգտակար, միշտ կարողանում է ճիշտ դիրք գտնել, երկու անգամ մոտ էր հաջողության: Խաղադաշտից հեռացավ փոքր ինչ դժգոհ:
/Կասսանո 6,5/ - խփեց խաղի երկրորդ գոլը և իր կարիերայի 6-րդ գոլը Տորինոյի դարպասին:
Միլիտո 6 - 13-րդ րոպեին անհավանական գոլ հեղինակեց, որն Ինտերին օգնեց խաղը իր նախատեսած ուղղությամբ տանել: Սակայն խաղի մյուս դրվագներում հիմնականում աննկատ էր:
Ստրամաչչիոնի 6 - թիմի մեկնարկային կազմը և խաղի 4-4-1-1 մարտավարությունը համոզիչ չէր: Հաջողություն էր, որ խաղի սկզբում Միլիտոն գոլ խփեց և արդեն հեշտ էր խաղը ղեկավարել պաշտպանողական տակտիկայով:
fcinternews.it - canaleinter.it
|