Գլխավոր էջ » 2014 Մարտ 19 » Տրանսֆերային նորություններ
23:33 Տրանսֆերային նորություններ |
Ներկայացնում ենք իտալական հեղինակավոր պարբերականների վերջին տրանսֆերային նորությունները՝ Ինտերի հետ կապված: Պրեմիեր Լիգայից Ինտերը կարող է առնվազն ևս մեկ ձեռքբերում ունենալ: Այս մասին հաղորդում է Sky Sport 24-ը, Վիդիչից հետո հաջորդ տրանսֆերը շատ մոտ է: Ամենահավանական թեկնածուների անուններն արդեն երեքն են՝ Բակարի Սանյա՝ Արսենալից, Պատրիկ Եվրա՝ Մանչեստր Յունայթեդից, և Օբի Միկել՝ Չելսիից: Բոլորն էլ փորձառու և բարձրակարգ խաղացողներ են, հատկապես Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձով, որը շատ սիրված է Էրիկ Թոհիրի Ինդոնեզիայում: Օբի միկելի համար Ներաձուրրիների ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ սկսել շատ մոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, միլանցիները պատրաստ են 26-ամյա նիգերիացի հենակետային կիսապաշտպանի համար վճարել 15մլ եվրո: Ինտերի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Ֆրանկֆուտրտի Անյտրախտի աջ պաշտպան Սեբաստիան Յունգը: Ինտերը սկսել է հետաքրքրվել 23-ամյա գերմանացու ծառայություններով, և կսկսի նրա հետ բանակցությունները այն դեպքում, եթե Բակարի Սանյան որոշի երկարաձգել պայմանագիրը Արսենալի հետ: Յունգի պայմանագիրը Այնտրախտի հետ ավարտվում է 2015թ.:Ընթացիկ Գերմանիայի առաջնությունում պաշտպանը անցկացրել է 21 հանդիպում, որոնցում կատարել է 6 գոլային փոխանցում: Հարձակման գծում ամենաթեժը քննարկվում են Ֆերնանդո Տորեսսի և Չիչարիտոյի թեկնածությունները, սակայն իրական հավակնորդը, որի ուղղությամբ աշխատում է Ինտերը դա Ռեալի երիտասարդ հարձակվող Մորատան է, իսկ առաջին երկուսը միայն պլան Բ են: Ինտերը փորձում է համոզել Ռեալին, սակայն մեծ է Յուվենտուսի և Միլանի կողմից մրցակցությունը: Աղբյուր՝ Sky, Tuttosport, GdS
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|