Տրանսֆերային պատուհանի վերջին օրերն են, սակայն Ինտերի համար այն դեռ ավարտված չէ, քանի որ Ինտերը դեռ չի գտել իր վիցե-Միլիտոյին: Սակայն Ներաձուրրին չի փնտրում խոշորամարմին խաղացողի, ինչպես Բորիելլոն, Բենդտները կամ Ջիլարդինոն, այլ ցանկանում են ձեռք բերել ավելի ֆունկցիոնալ հարձակվող, ով կարող է խաղալ նաև որպես երկրորդ հարձակվող: Դեռևս ոչ մի կոնկրետ անուն չի նշվում, բայց եթե ամեն ինչ ճիշտ դասավորվի Ինտերը անպայման կհամալրվի նոր հարձակվողով:
Մինչ այդ հաստատվում է, որ Մարկո Լիվայան մնում է Ինտերում, ով կարող է օգտակար լինել խաղադաշտում, ինչպես Պեսկարայի հետ խաղի վերջին 15 րոպեներին:
Իսկ Սամուել Լոնգոն արդեն ժամանել է Բարսելոնա, որտեղ վաղը բուժզննում կանցնի և կմիանա Էսպանյոլին:
Ժուանը մոտ է վարձավճարով Բոլոնիա տեղափոխվելուն: Բոլոնիան ողջ տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկացել է ձեռք բերել Ժուանին, սակայն խաղացողը դեռ վստահ չէ: Եթե նա գնա, ապա Ինտերը նոր պաշտպան ձեռք չի բերի, ինչպես օրինակ Մարկո Անդրեոլլիին:
Պաուլինյոն հունվարին կտեղափոխվի Ինտեր: Այս մասին հավաստիացնում է Gazzetta -ն: Ինտերը համաձայնույան է եկել Կորիտանիանսի խաղացողի հետ, ով ցանկանում է ակումբի հետ մասնակցել Club World Cup-ին, որը կավարտվի դեկտեմբերին, իսկ հունվարից մենք նրան կտեսնենք Ինտերում:
Եվ վերջապես Մայկոնի և Ժուլիո Սեզարի մասին: Ինտերը այս պահին սպասում է երկու խաղացողների գործակալների պատասխաններին: Եթե Սեզարը համաձայնության գա ՔՊՌ-ի հետ, ապա կարող է տեղափոխվել առանց պայմանագիրը խզելու: Իսկ մայկոնի համար դեռևս պայքարում են Ռեալը և Մ. Սիթին: Իսկ Ինտերը սպասում է լուրերի նրա գործակալ Կալենդայից:
SkySport.com
|
Դիտումներ: 880 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/4 |