Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 24 » TS. Զանետտին խաղադաշտ դուրս կգա նոյեմբերի 2-ին!
15:28
TS. Զանետտին խաղադաշտ դուրս կգա նոյեմբերի 2-ին!

Tuttosport պարբերականի տվյալներով մոտ մեկ շաբաթ հետո Խավիեր Զանետտին առաջին փորձությունը կանցնի և խաղադաշտ դուրս կգա Պրիմավերայի հետ, որպեսզի կարողանա ֆիզիկական մարզավիճակ հավաքել, մինչ թիմին միանալը: 

՛՛Երեկ առաջին անգամ Ինտերի ավագը ամբողջական մարզում և խաղ անցկացրեց թիմի հետ, այն դեպքում, երբ անցած շաբաթ միացել էր ընդհանուր խմբին, սակայն անցկացնում էր կիսատ մարզումեր: Վալտեր Մացցարրին կարծում է, որ նա պետք է խաղա Սալվատորե Չերրոնեի թիմի հետ, ինչպես դա արեցին Դիեգո Միլիտոն և Գաբի Մուդինգային: Զանետտին կարող է Պրիմավերայի կազմում խաղադաշտ դուրս գալ նոյեմբերի 2-ին` Պադովայի դեմ խաղում: Պրիմավերայի հետ Միլիտոյի խաղալու հաջող փորձից հետո, Զանետտին ասել է, որ կկարողանա խաղադաշտ դուրս գալ Պրիմավերայի հետ, և այս գաղափարը հաստատել է նաև Չերրոնեն՝ պատրաստ ողջունելու կապիտանոյին՛՛, - գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ Ինտերի Կապիտանոն վնասվածք էր ստացել ապրիլի 28-ին Պալերմոյի դեմ խաղում, և նրա վերականգնման համար բժիշկները կանխատեսում էին մոտ 8 ամիս:

Աղբյուրը՝ Tuttosport
Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 1097 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 Artur   (25.10.2013 16:23) [Материал]
հետաքրքիրա լրիվ վերակագնվելուց հետո հիմնական սաստավ կխաղա, թե չէ

4 ashxen91   (24.10.2013 16:36) [Материал]
Մեջբերում (tiko11): timi avag ktan iran tenas
chen ta ))))

3 tiko11   (24.10.2013 16:15) [Материал]
Zanettiin primaverayi het?))))) timi avag ktan iran tenas )))))))))

2 ashxen91   (24.10.2013 15:45) [Материал]
spasum enq!!!!!

1 ashxen91   (24.10.2013 15:45) [Материал]
38 38 75

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz