Ինտերը կարող է գնել Ռոմայի 9 համար աստղ Պաբլո Դանիել Օսվալդոին: Ինտերի նախագահ Մասսիմո Մորատտին ընդունել է Վալտեր Մացցարիի խնդրանքը և կփորձի ստորագրել 27-ամյա հարձակվողին: Ռոման սակարկել է ֆուտբոլիստի գինը մինչև 15մլն եվրո իտալացու համար: Օսվալդոն ցանկանում է լքել մայրաքաղաքը, բայց միևնույն ժամանակ մնալ Իտալիայում և Մացցարին ցանկանում է օգտվել այս հանգամանքից և Մորատտիի հետ պատրաստ են ավելի շատ գումար փոխանցել, քան նախատեսվում էր: Նապոլին նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, Ինտերը մտադիր է արագ ավարտել այս տրանսֆերը: