Վաղը Սկելոտտոն և Կուզմանովիչը կանցկացնեն առաջին մարզումը
Զդրավկո Կուզմանովիչը և Մատիաս Էզեկիել Սկելոտտոն Ինտերի խաղացողներ են: Կուզմանովիչի գործակալն այսօր Ինտերի գրասենյակից դուրս գալիս հաստատեց, որ իր հաճախորդը արդեն պայմանագիր է ստորագրել Ներաձուրրիի հետ: Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա Դի Մարցոն, վաղը Ինտերի երկու նոր խաղացողները կլինեն Պինետինայում և կանցկացնեն իրենց առաջին մարզումը, որպես Ներաձուրրիի խաղացողներ: