Միլանի "Ինտերի" հետ` Իտալիայի "Ա" Սերիայի 25-րդ տուրի խաղի նախօրեին "Նապոլիի" գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին ընդգծել է, որ իր թիմը պետք է մոռանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Լոնդոնի "Չելսիի" հետ կայացած հանդիպումը:
- Մենք պետք է մոռանանք "Չելսիի" հետ կայացած հանդիպումը: "Ա" Սերիան բոլորովին ուրիշ պատմություն է: Տրամադրվածության առումով` "Ինտերի" հետ կայանալիք խաղն զգալիորեն դժվար կլինի: Չնայած վերջին խաղերի անհաջող արդյունքներին` Կլաուդիո Ռանյերիի սաները շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում, - Մացարիի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport հեղինակավոր հանդեսը: