Ինտերի Պատի` Վալտեր Սամուելի հիանալի ցուցանիշը` նա հաղթել է բոլոր 10 դերբիները, որոնց մասնակցել է, իսկ վերջինը հաղթական դերձավ Ինտերի համար հենց նրա գոլի շնորհիվ, որն, ի դեպ, ընդգրկվել է դերբրների պատմության մեջ ամենարագ գոլերի շարքում: Երեկ Սամուելը հյուրընկալվել էր Inter Channel-ի ''Drive Inter'' հաղորդմանը, որի ժամանակ հատուկ հարցազրույցը տեղի ունենեցավ ավտոմեքենայի մեջ: Սամուելը խոստովանեց, որ նախընտրում է ավելի շատ գործել, քան խոսել: ''Ես այն մարդը չեմ, ով սիրում է խոսել, հատկապես լրագրողների հետ'', - ասել է ներաձուրրիի կենտրոնական պաշտպանը, - ''Բայց դա չի նշանակում, որ ես տհաճ մարդ եմ: Խաղադաշտում ես շատ հանգիստ եմ և լուրջ: Չեմ սիրում շատ խոսել, բայց ես սիրում եմ կատակել և ուրախանալ'': Իր ընտանիքի մասին. ''Ես շատ ուրախ եմ այստեղ, Ինտերում, արդեն շատ տարիներ է: Ժամանակս սիրում եմ անցկացնել ընտանիքիս հետ, արգենտինացի ընկերներիս և թիմի հետ: Իմ երեխանե՞րը: Նրանց համար շատ լավ է այս քաղաքում, նրանք կարելի է ասել այստեղ են մեծացել, չեմ մտածում Արգենտինա վերադառնալու մասին: Հետնո՞րդ: Տեսնենք, մեծ որդիս ֆուտբոլ է խաղում, իսկ փոքրը` ոչ: Նա բասկետբոլ է խաղում'': Նոր Ինտերի մասին. ''Այս թիմը հանդիսանում է շատ լավ համադրություն, փորձառու խաղացողների` ինչպիսին մենք ենք, և երիտասարդների: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է բարձր դիրքեր զբաղեցնել, բոլորս: Մենք պետք է դանդաղ, բայց վստահ առաջ շարժվել, յուրաքանչյուր խաղը: Մենք շատ բան ենք փոխել, շատ խաղացողներ, որ տարիներ շարունակ այստեղ էին խաղում, հեռացել են, շատ նոր երիտասարդ խաղացողներ են եկել, այնպես որ մենք չենք կարող ունենեալ ամեն ինչ և միանգամից'': Երիտասարդ ներաձուրրիների մասին. ''Նրանք շատ լավն են: Մենք նրանց հաճախ ենք խորհուրդներ տալիս, միայն այն պատճառով, որ ավելի փորձառու ենք, քան նրանք: Նրանք չպետք է իրենց վրա ճնշում զգան, քանի որ դժվար է խաղալ Ինտերում: Երբ ինչ որ բան այնպես չի ընթանում, Սան Սիրոն չի ներում: Կարևորը նրանք զգան, որ իրենց հավատում և վստահում են, և հարգեն միմյանց: Նրանք թիմի ապագան են'': Ինչպիսի՞ն էր Սամուելը երիտասարդ տարիքում. ''Սկզբում ես խաղում էի այն թիմում, որին երկրպագում էի: Ես հիացած էի: Այնուհետև տեղափոխվեցի Ռոմա... Ես չէի ցանկանում տեղափոխվել Եվրոպա, և չէի սպասում, որ այդպիսի առաջարկ կստանամ: Երբ հիշում եմ այդ ժամանակները, մենք Եվրոպայի առաջնությունների գոլերը դիտում էինք Բիանչիի ''ղեկավարությամբ'': Ես չէի հետևում համաշխարհային ֆուտբոլին: Ես շատ եմ մտածել, դա բարդ որոշում էր ինձ համար Ռոմա տեղափոխվելը: Իսկ այսօր բոլորն են ձգտում խաղալ Եվրոպայում'': Լավագույն հարձակվողը, որին հանդիպել եք ձեր կարիերայում. ''Ես խաղացել եմ ֆենոմենների դեմ. Տրեզեգե, Շեվչենկո, Վիերի: Ռոնալդոյի հետ խաղացել եմ մի անի անգամ..." Արգենտինացի պաշտպանի համար, ավելի ուժեղ հարձակվողը, քանի իր հայրենակից Մեսսին է. ''Ինձ համար Մարադոնայի մակարդակն է ամանաբարձրը, որին հանսելու համար նա դեռ շատ աշխատելու տեղ ունի: Ինձ համար Մարադոնոն իսկական աստված էր, ես Բոկայում անցկացրել նրա հետ անցկացրել եմ 6 ամիս: Նա ընդհանրապես այլ բնավորություն ունի, որտեղ էլ նա լինի, նա միշտ շարժում և արագություն է հաղորում'': Ապագայի մասին. ''Դեռ չեմ որոշել, մտածում եմ: Բայց անկասկած ցանկանում եմ մնալ ֆուտբոլային աշխարհում'': Անցած մրցաշրջանում շատ մեղադրանքներ և քննադատություններ հնչեցին նրա և իր թիմակիցների հասցեին. ''Դա նորմալ է: Մեղադրելու իմաստ չեմ գտնում, բայց պետք չէ դա առանձին խաղացողների քննադատել: Իհարկե, քննադատությունները ֆուտբոլում ընդունված են, սակայն չենք կարող ասել, որ թիմի անհաջողությունները ինչ որ մեկի վատ հանդես գալու պատճառով էին, դա այդպես չէ: Թեև մեզանից յուրաքանչյուրն էլ իր մեջ գիտի, թե նա ինչ է ցույց տվել խաղադաշտում'': Եվ վերջում, The Wall-ի և երկրպագուների մասին. ''Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Միշտ ինձ ջերմությամբ են ընդունում, և աջակցում նույնիսկ վնասվածքի ժամանակ: Երկրպագուն կարող է երբեմն քննադատել: Բայց մենք նրանց պետք է միայն շնորհակալություն հայտնենք'': intertiamo.it
|
Դիտումներ: 907 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/13 |