Ինտերը պետք է շատ կարևոր որոշում կայացնի կապված Պալերմոյի դարպասապահ Էմիլիանո Վիվիանոյի հետ, ով վերջերս նաև ընդգրկվել է Իտալիայի Եվրո-2012-ի հայտացուցակում:
Վիվիանոյի նկատմամբ իրավունքները պատկանում են Պալերմոյին և Ինտերին, բայց Ներաձուրրին հնարավորություն ունի նրան հետ վերցնել այս ամառ:
Բայց խնդիրն այն է, որ Վիվիանոն չի ցանկանում վերադառնալ Ինտեր պարզապես Ժուլիո Սեզարին փոխարինող պահեստային դարպասապահ լինելու համար:
Դրա մասին հայտնում է ֆուտբոլիստի գործակալը.
"Ամեն ինչ պետք է գնահատվի, երբ դա վերաբերվում է Վիվիանոյին", - ասել է Ռենցո Կոնտրատտոն Radio Sportiva-ի հետ զրույցում:
"Նա արժանի է լինել համար առաջին դարպասապահը իտալական կամ արտասահմանյան ակումբներում":
"Ես չեմ ժխտում, որ Վիվիանոն լավ է իրեն զգում Պալերմոյում, և նրանք առավելություն կունենան, եթե ցանկանան պահել խաղացողնին":
Վիվիանոն, ով 6 ամիս խաղադաշտ դուրս չեկավ ծնկի վնասվածքի պատճառով, Պալերմո տեղափոխվեց հունվարին և հիանալի մրցաշրջան անցկացրեց:
Այժմ Ինտերը շատ բարդ ընտրության առջև է կանգնած, կամ պետք է շարունակի խաղալ Ժուլիո Սեզարի հետ ևս մի քանի մրցաշրջան, կամ պետք է ռիսկի դիմի և փոփոխություն կատարի` ձեռք բերի Վիվիանոյի ամբողջական տրանսֆերը և վաճառի Ժուլիո Սեզարին:
interfanclub.com
|
Դիտումներ: 878 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/2 |