Հեղինակավոր WhoScored կայքը եվրոպական առաջնությունների հերթական տուրի ավարտից հետո կազմել է բոլոր առաջնությունների ամենաբարձր գնահատական ստացած խաղացողների Թոփ 11-ը: Այս շաբաթ լավագույն կազմում տեղ են գտել Ինտերի միանգամից 3 ֆուտբոլիստ՝ Հանդանովիչը, պալասիոն և Կովաչիչը: Վերջինս եվրոպական բոլոր առաջնությունների ֆուտբոլիստների մեջ ունի ամենաբարձր գնահատականը՝ 9.6: