Այսօր Մասսիմո Մորատտին այցելել է Ապիանո Ջենտիլե և հետևել Ինտերի մարզումներին: Իսկ մարզման վերջում Ինտերի նախագահն ու ավագ Խավիեր Զանետտին փոխանակվել են հատուկ իրար համար պատրաստված հուշանվերներով:
Զանետտին Ներաձուրրիի հախագահին նվիրեց 800 համարը կրող մարզաշապիկ, որը նա պատրաստել էր հատուկ Մորատտիի համար, հետևյալ գրությամբ`
''800 անգամ այս մարզաշապիկով, սրտանց շնորհակալ եմ այն մարդուն, ով հնարավոր դարձրեց այս երազանքը'':
Իսկ նախագահն իր հերթին Զանետտիին նվիրեց հիշատակի արծաթյա սկուտեղ, որի վրա գրված է հետևյալը`
''Խավիեր Սուպերմեն Զանետտիին - 800 խաղ մեզ հետ, շնորհակալություն!"
inter.it
|
Դիտումներ: 965 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/9 |