Յուտո Նագատոմոն ճանաչվել է Ասիայի լավագույն ֆուտբոլիստ!
Ինտերի ճապոնացի վինգեր Յուտո Նագատոմոն այսօր դարձավ երկրորդ ճապոնացին, ով արժանացավ Ասիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիայի (Asian Football Confederatian) Ասիայի Տարվա Միջազգային Խաղացող մրցանակին (Asian International Player of the Year): Այս մասին հաղորդում է ԱՖԿ-ի պաշտոնական կայքը: 2012-ին այս մրցանակին արժանացել էր Սինձի Կագավան:
''Աստեղային ելույթների մեծ շարք Ա Սերիայում, ինչպես նաև աչքի ընկնող ելույթները Ճապոնիայի հավաքականի կազմում 2013-ի ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը և 2014-ի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի խաղերում, 27-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստին արժանացրեց հեղինակավոր մրցանակին` առաջ անցնելով Կապույտ Սամուրայի իր թիմակից և ԲԿՄԱ Մոսկվայի կիսապաշտպան Կեյսուկի Հոնդայից և Կորեայի հավաքականի ֆուտբոլիստ Սոն Խուն-մինից, ով հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգայում` Լեվերկուզենի Բայերում:'', - գրում է կայքը: