Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 18 » Յուվենտուսի նախկին տնօրենի ազատազրկումը` Կալչոպոլիի հետ կախված, հաստատվեց
16:41
Յուվենտուսի նախկին տնօրենի ազատազրկումը` Կալչոպոլիի հետ կախված, հաստատվեց

Բավական երկար ձգձգվող գործընթացից հետո, Կալչոպոլիի գլխավոր հերոսներից մեկին` Յուվենտուսի նախկին տնօրեն Լուչիանո Մոջիին, դատարանը դատապարտեց 2 տարի և 4 ամիս ազատազրկման: Մոջին բողոքարկել էր Կալչոպոլիի դատավարությունը և իր 5 տարի ազատազրկումը,  սակայն նրա մեղավորությունը հաստատվել է և պաշտոնապես ազատազրկման մասին հայտարարվել է երեկ: Նրա պատիժը կրճատվեց միայն Նեապոլի տրբունալի միջոցով: Հաստատվեց նաև նախկին մրցավար Մասսիմո Դե Սանտիսի մեղավորությունը և մեկ տարվա ազատազրկումը, իսկ մրցավարական տեսուչ Պիերլուիջի Պայրետտոն ստացավ երկու տարվա ազատազրկում: 

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են որպես 2004/05 մրցաշրջանի դավադրությունների և պայմանավորված խաղերի գլխավոր կազմակերպիչները: 

Աղբյուր` Gazzetta dello Sport
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 1062 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (18.12.2013 17:10) [Материал]
Juvei fanery husov em sranic heto el chen ardaracni iranc timin u mexqy Interi vra qcen, absurda

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz