Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 6 » Յուվենտուսը և Ինտերը տուգանվել են
04:29 Յուվենտուսը և Ինտերը տուգանվել են |
50 հազար եվրո տուգանք Յուվենտուսի համար և 35 հազար եվրո Ինտերի համար: Այսպես են պատժվել երկու ակումբները շաբաթ օրվա հանդիպումից հետո` իրենց անզուսպ երկրպագուներին պատճառով: Յուվեն տուգանվել է ''իր երկրպագուների պատճառով, որոնք երկրորդ խաղակեսի 7-ից 17-րդ րոպեների ընթացքում տասնյակ ստվարաթղթե գնդեր են նետել խաղադաշտ, որոնք դիպչել է դարպասների ետևում գնտվող լրացուցիչ մրցավարի (Օրսատո) պարանոցին և նրան մոտ ցավի զգացողություն է առաջացրել, իսկ գլխավոր մրցավարը ստիպված է եղել խաղը մոտ մեկ րոպեով կանգնեցնել` իր գործընկերոջ առողջական վիճակը ստուգելու համար: Նաև տուգանվել է այն պատճառով, որ մինչև խաղի ավարտը Յուվենտուսի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են արել դարպասի երտեւմ գտնվող լրացուցիչ մրցավարի հասցեին, վիրավորական պաստառների համար, որոնք վիրավորական արտահայտություններ են պարունակել հակառակորդ թիմի, նրա նախագահի, մարզչի և խաղացողի (Կասսանոյի) հասցեին: Տուգանքը մեղմել են 14 կետ 5 և 13 ա) և բ) կետերի համաձայն, քանի որ ակումբը ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ անկարգությունների վերացման և խախտումների վերահսկման գործում'': Ինտերը տուգանվել է ''իր երկրպագուների պատճառով, որոնք խաղի մեկնարկից առաջ իրենց սեկտոր են բերել շինության զուգարանի ջարդած պլաստիկե դուռը, մեկ մետրից ավելի երկարությամբը և նրանով դիպչել հակառակորդ թիմի երկրպագույի գլխին` առանց նրա առողջության համար ծանր հետևանքների, և վիրավորական պաստառների համար, որոնք ուղղված էին հակառակորդ թիմին և նրա ղեկավարությանը: Տուգանքը մեղմել են 14 կետ 5 և 13 ա) և բ) կետերի համաձայն, քանի որ ակումբը ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ անկարգությունների վերացման և խախտումների վերահսկման գործում'': inter-fan.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|