Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 11 » Զանետտի ''Այս երեկոն կտանեմ ինձ հետ` մինչ կյանքիս վերջ''
05:12
Զանետտի ''Այս երեկոն կտանեմ ինձ հետ` մինչ կյանքիս վերջ''

''Ես իսկապես, ամբողջ ուժով փորձում եմ զսպել արցունքներս, ես արտասվում էի ներքուստ: Սա հիանալի և անմոռանալի երեկո է'':

''Շատ ու շատ պատկերներ անցան իմ մտքով այս երեկո: Ես շնորհակալ եմ րկրպագուներին և Մորատտի ընտանիքին, որ հնարավորություն ունեցա այսպիսի կարիերա ունենալ և ամբողջ սիրո համար, որ նրանք տվեցին ինձ: Ես տեսնում էի, թե ինչ մթնոլորտ է տիրում նույնիսկ խաղից առաջ՝ անհավատալի է: Ես միշտ հպարտ եմ պաշտպանել այս գույները'':

՛՛Ես կանչեցի Էստեբանին, քանի որ ճիշտ էր ողջունել նրա պես մի մարդու, ով այսքան բան է տվլ այս մարզաշապիկի համար, ինչպես մնացած բոլորը:

''Հեշտ չէր նման որոշում կայացնելը: Ես տվեցի ամբողջը՝ ինչ ունեի: Ես ուրախ եմ, որ կարող եմ հեռանալ ֆուտբոլից, երբ ես ֆիզիկապես և հոգեպես մարզավիճակում եմ'':

''Ինչպես անցա՞վ: Աննկարագրելի, ես չէի կարող կարող ավելի լավ պատկրացնել:Սա ֆանտաստիկ երեկո էր: Խաղընկերներս ինձ այս փայլուն հաղթանակը նվիրեցին, իսկ դա նշանակում է մենք շարժվւմ ենք այնտեղ ուր ցանկանում ենք լինել՝ Եվրոպայում: Մենք բոլորս արտասվեցիք: Ես և ներքուստ և արտաքուստ արտասվում էի, անկեղծ ասած, ես այլևս չէի կարողանում զսպել արցունքներս: Սա անվերջանալի օր է, այն երբեք չի ավարտվի'':

''Ես տղաներին կասեմ, ովքեր պետք է կրեն Ինտերի մարզաշապիկը ապագայում, որ նրանք պարտավոր են բարձր պահեն այն և պաշտպանեն, ինչպես ես պատիվ ունեցա անել: Շատ կարևոր է ունենալ նվիրվածության զգացում և հասկանալ, թե ինչ է նշանակում խաղալ Ինտերում և պաշտպանել այս գույները ամբողջ աշխարհում'':


''Ես ամեն ինչ կկարոտեմ՝ հանդերձարանը, մատե խմելը Սամուելի և Միլիտոյի հետ, մարզական ճամբարները: Ես այս ամենը կտանեմ ինձ հետ` մինչ կյանքս վերջ'':

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1145 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (11.05.2014 23:15) [Материал]
Zanettiii!!!!

1 Artur   (11.05.2014 12:03) [Материал]
FORZA ZANETTI 56 54 130

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz