Ինտերի ավագ Խավիեր Զանետտին հարցազրույց է տվել Sky Sport 24-ին, խոսելով իր Ինտերի և դժվար ժամանակահատվածի մասին, որի միջով նրանք անցնում են այս պահին:
Այս վատ ժամանակաշրջանում դուք բավականաչափ ժամանակ ունե՞ք, որպիսի միասին խոսեք և հասկանաք, թե ինչ է տեղի ունենում.
- Այո, մենք խոսում ենք միմյանց և մեր մարզչի հետ: Մենք բոլորս ցանկանում ենք փոխել այս իրավիճակը և ազատվել այս բացասական ազդեցություններից: Մենք գիտենք, որ դժվար ժամանակահատված ենք ապրում, բայց մենք ցանկանում ենք միասին լինել և հաղթահարել այն, և մենք այժմ կենտրոնացած ենք Չեմպիոնների Լիգայի խաղի վրա:
Ինչպե՞ս կբացատրեք այս վատ արդյունքների շարքը.
- Ես կարծում եմ, որ բացի Ռոմայի հետ խաղից, որտեղ մենք պարզապես խաղադաշտում չէինք, մնացած խաղերը կարող էին այլ ավարտ ունենալ: Մենք բանականին լավ էինք հանդես գալիս, բայց պարտվեցինք այնպիսի խաղերում, որ ստիպեցին մեզ նահանջել, ոչ միայն լիգայում մեր դիրքի համար, դա նաև մեր ինքնավստահութան վրա ազդեց, իսկ այժմ մենք պետք է սթափվենք և կրկին վերադառնանք այն ուղին, որ նախկինում էինք:Լիգայում դեռ շատ խաղեր կան և մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան, մինչև վերջ:
Այդքան շատ
հաղթանակներից և անմոռանալի պահերից հետո դժվար ժամանակներ են եկել.
- Այդպիսին է կյանքը. միշտ փորձում ենք լուծել խնդիրները դժվար պահերին, ինչպիսի սա է: Մենք պատասխանատու մարդիք ենք և մենք շատ լավ գիտակցում ենք , թե ինչ է կատարվում: Մենք խոսում ենք անցյալի մասին, որը երբեք չի մոռացվի և այն ինչ այս թիմը վերջին 7 տարիներին նվաճել է, ոչ բոլոր թիմերին կհաջողվի: Բայց դա չի նշանակում, որ մենք անցյալում ենք ապրում, այս տարի մենք բոլորս դժվարությունների միջով ենք անցնում և շատ խնդիրներ կան, որ նպաստում են դրան: Այնուամենայնիվ, մենք դեռևս ցանկանում ենք լինել լավագույնը ես մեկ անգամ:
Մի՞թե Տիագո Մոտտայի հեռանալը ճեղքեց այս պատմական թիմը, որն ամեն ինչ նվաճել էր.
- Ես դա չէի անվանի ճեղքում: Դա անձնական որոշում էր, ես կարծում եմ ակումբը ամեն ինչ արեց նրան պահելու համար, բայց նա նախընտրեց այլ ամբիցիաներով թիմում խաղալ: Մենք հարգում ենք նրա որոշումը, բայց անկասկած նա կարևոր խաղացող էր մեզ համար:
Ինչպե՞ս է իրեն զգում Ինտերի ավագը, երբ Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո, ևս չորս մարզիչներ հայտնվեցին Ինտերի մարզչական նստարանին: Արդյո՞ք նա զգում է, որ վստահությունը շրագրի նկատմամբ նվազել է.
- Մոուրինիոյից հետո, ով որոշեց հեռանալ իր ցանկությամբ, եկավ Բենիտեսը: Եվ մենք մի քանի խնդիրներ հաղթահարելուց հետո նրա հետ միասին նվաճեցինք Իտալիայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային գավաթը: Այնուհետև նա որոշ հայտարարություններ արեց, որտեղ նշում էր, որ ցանկանում էհեռանալ: Հաջորդը եկավ Լեոնարդոն և այն ոգևորությունը, որ նա մեզ տվեց, ստիպեց մեզ վերադառնալ, բայց մենք միայն երկրորդ տեղը գրավեցինք: Նա նույպես որոշեց հեռանալ: Մարզիչը, որը հեռացվեց Գասպերինին էր, մեզ այդպես էլ չհաջողվեց հասկանալ, թե նա ինչ էր ուզում թիմից և արդեն սկսվեցին առաջին վատ արդյունքները: Այսպես որոշվեց մարզչին փոխելու հարցը և եկավ Ռանիերին, իր ողջ փորձով և կարողություններով, նա շատ խելացի մարզիչ է: Մի քանի սկզբնական դժվարություններից հետո սկսեցին լավ արդյունքները, որոնք մեզ նոր վերադարձի հավատ ներշնչեցին: Բայց հետո ամեն ինչ փոխվեց: Ես կարծում եմ, որ սա ընդամենը այս շատ տարօրինակ տարվա մի մասն է: Մենք պետք է ընդունենք դա ինչպես որ կա և փորձենք անել որքան հնարավոր է քիչ սխալներ և տանք ամենալավը Ինտերի համար: Մենք կսկսենք բարձրացնել մեր արդյունքները և եթե 7 տարվա հաղթանակներից հետո սա առաջին խնդիրն է , ես համոզված եմ, որ նախագահ Մորատտին կուժեղացնի թիմը և կցանկանա ավելի շատ հաղթել:
Շատ է խոսվում այն մասին, որ Չեմպիոնների Լիգայի Մարսելի խաղը որոշիչ կլինի Կլաուդիո Ռանիերիի համար.
- Դա բոլորիս համար, որոշիչ կլինի, ոչ միայն նրա, քանի որ մարզիչը մեզ հետ է հայտնվել այդ իրավիճակում: Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս էլ ցանկանում ենք վերադառնալ ճիշտ ուղղու վրա: Մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում:
Մենք շարունակ լսում ենք, որ Ինտերը պետք է անցում կատարի հին թիմից և երիտասարդացնի կազմը.
- Ես զգում եմ, որ կարծես թե ես առաջին մարդն եմ, ում դա վերաբերվում է, քանի որ ես միշտ ինձ վրա եմ վերցնում կատարվածի պատասխանատվությունը և որպես ավագ առավել ևս: Ոչ ոք ինձ ոչինչ չի նվիրել իմ կարիերայի ընթացքում: Առաջինն բանը, որ ես ասացի Ռանիերիին , երբ նա ժամանեց, հետևյալն էր " Ես պատրաստ եմ, մարզիչ, որպիսի ձեռք մեկնեմ ձեզ խաղադաշտում, նստարանին կամ տրիբունայում, որովհետև ես Ինտերի համար լավագույնն եմ ցանկանում: Եթե Ինտերը զգում է , որ ես պետք է խաղամ ամբողջ ժամանակ, ապա դրանում անկասկած պատճառներ կան: Ես չեմ ցանկանում, որ ինձ շնորհակալություն հայտնեն, երբ մենք հաղթում ենք, ես ընդամենը իմ պարտականություններն եմ կատրարում: Բոլորը դատելու իրենց ձևերն ունեն, բայց ես միշտ խաղադաշտը կլքեմ գլուխս բարձր, քանի որ ես միշտ կանեմ ամեն ինչ ինտերի հաղթանակի համար:
Ի՞նչ "Ինտեր" մենք պետք է սպասենք այժմ.
- Առաջին, պետք է փորձենք վերականգնել հավաքվածությունը և հավասարակշռությունը, որ ունեինք մեկ ամիս առաջ: Մեր ուժը թիմային խաղի մեջ է և մենք գիտենք, ո ունենք բոլորի կարիքը, բոլորը կարևոր են այս պահին: Հուսով եմ, որ մենք կշրջենք այս իրավիճակը:
Ի՞նչ եք մտածում բոլոր այն քննադատությունների մասին, որ ուղղված են Ինտերին վերջին ժամանակներս.
- Կարծում եմ, որ այս պահին դա նորմալ է, բոլոր նրանք համար, ովքեր կարծում են, թե Ինտերը սպառվել է: Բայց մենք միայն մեր մասին ենք մտածում, իսկ նրանք թող խոսեն: Իհարկե, այս 2 շաբաթում բազմաթիվ քննադատություններ հնչեցին, բայց մենք հասկանում ենք, որ երբ Ինտերը պարտվում է, մեծ հետաքրքրություն կա վատ բաներ խոսելու Ինտերի հասցեին, քանի որ մենք գիտենք թե ով, ով է: Այդ պատճառով մենք պետք է առաջ նայենք, քանի որ Ինտերը որպես ակումբ և նրա պատմությունը վեր են այդ ամենից, և եթե մենք առաջ շարժվենք, և սպասենք, ապա անկասկած, ավելի հզոր Ինտեր կլինի:
|
Դիտումներ: 908 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.3/23 |