Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 11 » Զանետտի ''Կպայքարենք մինչև վերջին գիծը''
16:54
Զանետտի ''Կպայքարենք մինչև վերջին գիծը''

Երեկ երեկոյան Միլանի ''Մելիա'' հյուրանոցում տեղի ունեցավ Խավիեր Զանետտիի ''Pupi'' Հիմնադրամի և Իվան Կորդաբայի ''Colombia te quiere ver'' (''Կոլումբիան ցանկանում է տեսնել'') Հիմնադրամի բարեգործական երեկոն: Երեկոյին ներկա էին Ինտերի խաղացողները,մարզիչը, ղեկավարները և շատ այլ հայտնի հյուրեր:

Երեկոյից ընթացքում Ինտերի ավագը պատասխանեց նաև լրագրողների մի քանի հարցերին, առաջինը այս մրցաշրջնում Ինտերի նպատակների մասին, Նապոլիի դեմ հաղթանակից հետո.

''Մեր նպատակն է պայքարել Սկուդետտոյի համար մինչև վերջին գիծը'', - ասել է Զանետտին, - ''Երեկ մենք հաղթեցին հզոր մրցակցի և դա լրացուցիչ վստահություն է տալիս մեր ուժերի նկատմամբ: Մենք ցանկանում ենք լինել պայքարի մեջ մինչև վերջ: Այս Ինտերի թիմը միշտ ունի իր յուրահատկությունը, նույնիսկ երբ պարտվում ենք: Եվ պարտությունից հետո մենք ընդունում ենք այն և շարժվում առաջ: Ճանապարհը հեշտ չէ, բայց մենք կպայքարենք, չեմպիոնական պայքարում միայն մենք և Յուվենթուսը չենք, կան նաև Նապոլին, Ռոման , Լացիոն և Ֆիորենտինան: Իմ խաղը պաշտպանության առջևի՞ց: Ինձ դա դուր է գալիս'':

Անցում Ուեսլի Սնեյդերի թեմային.

''Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նա տվել Ինտերին և ոչ ոք կասկածի տակ չի դնում նրա տաղանդը: Այժմ դա անձնական պահ է և նա պետք է որոշի, թե ինչ է անելու, բայց ինչ էլ պատահի, դա կլինի նրա և Ինտերի շահերից ելնելով: Ինչ նա կկորցնի, եթե հեռանա Ինտերից: Սնեյդերը գիտի, որ Ինտերը մեծ ընտանիք է, նրա համար դժվար կլինի գտնել այսպիսի մթնոլորտ մեկ այլ վայրում'':

Զանետտին հուսով է, որ իր Ֆոնդը ''կշարունակի աճել'', իսկ Ինտերի հետ կապված հույսե՞րը.

''Հուսով եմ, որ մենք ինչ որ մեծ բանի կհասնենք մրցաշրջանի ավարտին: Լացիո՞ն: Նրանք շատ լավ են հանդես գալիս, բայց մենք կգնանք այնտեղ, որպիսի ցույց տանք մեր խաղը: Ես ինձ հիանալի եմ զգում, ակումբը և իմ խաղընկերները օգնում են, որպիսի ես ինձ լավ զգամ: Մեր թիմի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս մեր հանեստությունը: Այն ինչ մեզ անհրաժեշտ է, դա կայունությունն է: Ստրամաչչիոնին գերազանց աշխատանք է կատարում, նա դեռ իր կարիերայի սկզբում է, սակայն շատ լավ է նախապատրաստված'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 891 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 tiko11   (12.12.2012 02:01) [Материал]
Zanettin lriv toshnia asum. Sneider@ gnuma idnz tvuma u inq@ haskacnela tvel Sneiderin vor urish te senc chi linelu

5 ashxen91   (11.12.2012 20:32) [Материал]
jahelnery galis en marzman tesnum en Zanettin boloric shuta ekel, boloric shata ashxatum, u amenaverjuma avatrum marzuma, et el piti sovoren eli, lav orinaka jahelneri hamar ^_^ nenc vor ira nerkayutyuny timum PARTADIRA!!!

4 ashxen91   (11.12.2012 20:28) [Материал]
senc Capitano unecox timy chi kara hames, ashxataser u payqrox chlini 75 77

3 Adriano   (11.12.2012 19:04) [Материал]
մենք և Յուվենթուսը չենք, կան նաև Նապոլին, Ռոման , Լացիոն և Ֆիորենտինան,milanin chi hashvel pxaaay

2 aram   (11.12.2012 19:02) [Материал]
ha sneijderi pahov lava asel!!!yes ira het hamamit em nayev mi urish banov,vor inter@ minchev verch payqareluya...u yes hamozvacem vor es tarva chempion@ menq enq linelu!HASTAT!
FORZA INTER!!!FORZA NERADZURRI!!!FORZA STRAMA!!!

1 Hako   (11.12.2012 18:18) [Материал]
Snejderi pahov uxaki hoyakapa asel amen bar@ - "Սնեյդերը գիտի, որ Ինտերը մեծ ընտանիք է, նրա համար դժվար կլինի գտնել այսպիսի մթնոլորտ մեկ այլ վայրում''

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz