Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 28 » Զանետտի ՛՛Մենք ճիշտ հավասրակշռություն ենք փնտրում՛՛
21:22
Զանետտի ՛՛Մենք ճիշտ հավասրակշռություն ենք փնտրում՛՛

Այսօր Խավիեր Զանետտիի ՛՛Պուպի՛՛ Հիմնադրամի ստեղծման օրն է, այն արդեն 11 տարեկան է: Հիմանդրամը ստեղծվել է Զանետիի և նրա կնոջ կողմից Արգենտինայի կարիքավոր երեխաներին օգնելու համար: Այսօր կայացավ Հիմնադրամի ամենամյա երեկույթը, որին ներկա էին նաև Ինտերի խաղացողները, մարզիչները և ղեկավարությունը:

Միջոցառումից հետո Զանետտին պատասխանել է լրագրողների հարցերին.

Ի՞նչ է տեղի ունեցել այս 11 տարիների ընթացքում, ինչ  հիմնադրվել է ՛՛Պուպի՛՛ Հիմնադրամը.

՛՛Թվում է, թե դա երեկ էր միայն, բայց իրականում այնքան ժամանակ է անցել և այնքան պահեր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են իմ հիմնադրամին, շնորհակալ եմ, որ դուք անտարբեր չեք: Մենք ուժեղ ենք և պայքարում ենք մեր աշխատանքով, հաշվի չառնելով այն դժվար ժամանակահատվածը, որ հիմա ապրում ենք: Եթե Հիմնադրամը շարունակում է աճել և երեխաները լավ են և երջանիկ, միայն սա է կարևոր: Նրանք վերջապես ստանում են այն սերը և ուշադրությւոնը, որ նրանք չունեին, դա է հիմնական գաղափարը՛՛:

Դուք երբևէ մտածե՞լ եք այն փաստի մասին, որ դուք երիտասարդների համար ընօրինակման մոդել եք, և ոչ միայն խաղադաշտում ձեր ավանդի համար, այլ նաև դրա սահմաններից դուրս.

՛՛Շատ խաղացողներ են նույնպես մեծ բարեգործություններ են անում, բայց երևի մարդիկ պարզապես չգիտեն դրա մասին: Մենք բոլորս էլ փորձում ենք մեր լուման ներդնել, և որքան շատ լինենք, այնդքան ավելի լավ, քանի որ այնքան շատ կաիքավոր մարդիկ կան ամբողջ աշխարհում: Մենք փորձում ենք անել առավելագույնը մեր ուժերի սահմաններում՛՛:

Որպես այս թիմի կենդանի հիշողություն, ինչպե՞ս կբացատրեք թիմի տարբերությունը տնային և արտագնա խաղերում.

՛՛Մենք փորձում ենք ճիշտ հավասարակշռություն գտնել, քանի որ դա հենց այն է, ինչն այս պահին պակասում է մեզ: Մեծ տարբերություն կա մեր արտագնա խաղերում, որտեղ մենք բավական լավ ենք հանդես գալիս, իսկ տնային խաղերում շատ ենք կորցնում: Կարծում եմ, երբ նոր թիմ է հավաքվում, որոշ ժամանակ է հարկավոր միասին խաղալու և աշխատելու համար: Երբ մենք գտնենք այդ հավասարակշռությունը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մենք դա պետք է անենք որքան հնարավոր է շուտ, որպիսի կարողանանք պայքարել մինչև վերջ՛՛:

Լրատվամիջոցները վերջերս լուրեր են տարածել, որ թիմին պակասում է լավատեսությունը, սակայն մարզումները դիտելիս այդպես չես ասի.

՛՛Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ թիմի տրամադրության և լավատեսության հետ ամեն ինչ կարգին է: Ամեն մրցաշրջանի սկզբում որոշակի դժվարություններ լինում են, սակայն մենք միշտ գտնում ենք դրանց ճիշտ լուծումը: Մենք պետք է ավելի ուժեղ դառնանք ՝ օգնելով երիտասարդ նորեկների բացվել, որպիսի նրանք կարողանան անել լավագույնը Ինտերի համար՛՛:

Որոշ մարդիկ ասում են, որ այս պահին Սնեյդերի դիրքը խնդիր է, և որ Ինտերը ավելի լավ խաղաց Կիևոյի դեմ, երբ Կասսանոն փոխարինեց վնասվածք ստացած հոլանդացուն: Որպես ավագ, ի՞նչ կասեք այդ մասին:

՛՛Ես այդպես չեմ կարծում, քանի որ դա խաղի սկիզբն էր դեռ: Սկզբում մեզ համար դժվար էր, քանի որ մենք շատ քիչ տարածություն ունեինք: Բայց ես կարծում եմ, որ մարզիչն ամեն դեպքում Կaսսանոյին դուրս կբերեր խաղադաշտ երկրորդ կեսում: Դա միայն դրվագ էր և դժբախտաբար Ուեսլին ստիպված եղավ վնասվածքով թողնել խաղադաշտը: Մենակարևորն այն է, որ թիմը կարողացավ լավ դրսևորել իրեն նոր դասավորությամբ: Մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու այդ սխեմայի վրա, բայց միշտ էլ ավելի հաճելի է աշխատել հաղթանակից հետո՛՛:

Իսկ ինչպե՞ս եկավ այդ գաղափարը խաղալ երեք պաշտպանով.

՛՛Մենք շատ խոսեցինք մարզչի հետ այդ մասին: Մենք մտքեր և գաղափարներ էինք փախանակում, և մտածեցինք, որ մեր խաղացողների որակներով երեք պաշտպանով մարտավարությունը ավելի լավ կլինի, այդպես ամեն ինչ սկսվեց: Մենք շատ քիչ ժամանակ ունեինք այն մշակելու համար: Բայց ամենակրևորն այն է, որ դա արդյունք տվեց՛՛:

Բայց անցած մրցաշրջանի սկզբում այս նույն սխեմայով  փորձում էր խաղալ Գասպերինին, սակայն արդյունքները շատ հիասթափեցնող էին: Արդյո՞ք Ստրամաչչիոնին ավելի լավ է տրամադրում ձեզ.

՛՛Ես չեմ կարծում, որ այդպիսի համեմատություններ անելը տեղին է, քանի որ այժմյան կազմը բավականին տարբերվում է անցած տարվա կազմից: Այս տարի մենք եկանք այս սխեմայի տաս-տասնմեկ խաղից հետո,  և մենք դա արեցինք, երբ մարզիչը զգաց, որ մենք հավասարակշռված չենք խաղում և որոշ դիրքերում հաճախ զիջում ենք՛՛:

Սիենայի դեմ խաղում դուք պահեստայինների նստարանին էիք առաջին անգամ  4 տարվա ընթացքում: Ինչպիսի՞ զգացողություն էր այնտեղից հետևել խաղին.

՛՛Դա իսկապես շատ դժվար էր, քանի որ մենք պարտվեցինք, և դու տանջվում ես խաղադաշտից դուրս: Բայց դա միանգամայն նորմալ է պահեստային լինելը, ես այդ փաստին հանգիստ եմ վերաբերվում և մարզիչը լավ գիտի, որ ես նրա տրամադրության տակ եմ: Դա պետք է լինի վաղ, թե ուշ և հնարավոր է, որ դեռ շատ խաղեր կլինեն, որոնց ես մասնակցություն չեմ ունենա: Ես հասկանում եմ, որ սա նոր Ինտերի ծնունդ է և ես այստեղ եմ ամբողջովին պատրաստ օգնել մարզչին, նա գիտի, որ ես պատրստ եմ օգնել ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրանից դուրս՛՛:

inter.it
Դիտումներ: 990 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/8
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (29.09.2012 01:41) [Материал]
iroq vor shat mec gorca anum Zanettin halala iran amen mek@ senc ban chi ani... asa vor Sneidin vnasvacq uner xie r mtcrel Straman? patjvec dra hamar el.. 3 pashpanov xaxaln el amen timi dem ches kara xaxas vorovhetev tim@ sovor chi et mardtavarutyan@...

1 ashxen91   (28.09.2012 21:40) [Материал]
shat lav gorca anum Zanettin, Respect!!!! inqy der shat nerdrum kunena Interui haxtanakneri mej, naev dashtic durs!!! menak ira nerkayutyuny timum mec bana talis, inqy kara jahelnerin chisht xorhurdnerov u ira pordzov arajnordi,,

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz