Գլխավոր էջ » 2013 Մայիս 30 » Զանետտի ''Խաղադաշտում կլինեմ մրցաշրջանի մեկնարկին''
21:03 Զանետտի ''Խաղադաշտում կլինեմ մրցաշրջանի մեկնարկին'' |
''Vanity Fair''-ին տված հարցազրույցում Ինտերի ավագ Խավիեր Զանետտին խոսեց իր վերականգնման մասին` վնասվածքից, որը ստացել էր Պալերմոյում: Կապիտանոն հանգստացրեց Ներաձուրրիի բոլոր երկրպագուներին. ''Ես արդեն հանել եմ գիպսը, այժմ մեկ շաբաթ պետք է հենակներով քայլեմ, արդեն ինտենսիվ վերականգնողական աշխատանքներ եմ տանում: Ես ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ նոր մրցաշրջանի մեկնարկին: Ես մարտիկ եմ, և երբ դու ունես այդ ոգին և ուժը, ոչ մի վնասվածք քեզ չի կանգնեցնի'': Զանետտին աքիլլեսյան ջլի ծանր վիրահատություն է տարել, և շատերի կարծիքով, դա պետք է նրա կերիերայի ավարտը լիներ. Զանետտիին ուղղեցին արդեն ավանդական դարձած հարցը նրա ապագայի վերաբերյալ. ''Ես չեմ կարծում, որ մարզիչ կդառնամ, երբ խաղակոշիկներս մեխից կկախեմ: Օգոստոսին ես 40 տարեկան կդառնամ, բայց ես դեռ ցանկանում եմ շատ ռեկորդներ անցնել ֆուտբոլային խաղադաշտում, այս տարիքում'': interlive.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|