Սա նրա 18-րդ մրցաշրջանն է Ինտերի մարզաշապիկով, Խավիեր Զանետտին պատրաստվում է նոր ռեկորդներ թարմացնել Ինտերի կազմում, բայց երկու ամենակարևոր ռեկորդներն են
"որ ես ավագ եմ եղել 12 տարի շարունակ և ամենաշատ խաղերն եմ անցկացրել: Լինելով արտասահմանցի դա ավելի յուրահատուկ է":
Երբ նա եկավ Ինտեր, ոչ ոք չգիտեր, թե նա ով է, քանի որ նրա և Սեբաստիան Ռամբերտի մեջ, վերջինս ավելի հայտնի էր:
"Երբ ես դուրս եկա պատշգամբ, ոչ ոք պատկերացում չուներ, թե ես ով եմ":
Բայց ո՞րն է այս երկարակեցության գաղտնիքը.
"Առաջին հերթին պատրաստվածությունը: Այնուհետև այն փաստը, որ ես միշտ ապրում եմ իմ ընտանիքի հետ ներդաշնակության մեջ, նրանք ինձ ստիպում են մտածել միայն ֆուտբոլի մասին: Իմ գաղտնիքն այն է, որ ես մարզվում եմ մեծ ինտենսիվությամբ, և եթե հնարավոր է, նույն ինտենսիվությամբ, ինչպիսին իրական խաղում է":
Եվ վերջապես Խավիեր Զանետտին պատասխանել է այս հարցին. սա նրա վերջի՞ն մրցաշրջանն է.
"Այնքան ժամանակ, որքն իմ մարմինը ինձ թույլ կտա, ես կշարունակեմ խաղալ":
Իսկ Ինտերի նախկին ավագ Բեպպե Բերգոմին, ում ձեռքից Զանետտին ստացել է ավագի թևկապը, բոլորիս պես զարմանում է Զանետտիի շարունակական խաղի վրա.
"Մի անգամ ես նրան կատակով ասացի, որ կարող է մինչև 50 տարեկանը խաղալ, իսկ այժմ ես վստահորեն կարող եմ ասել, որ նա հանգիստ կարող է խաղալ մինչև 45-ը: Մանչինիի նման, նա կարող է որոշել, թե երբ պետք է կանգ առնել: Նա կարծես գերմարդկային հնարավորություններ ունի", - ասել է Բերգոմին:
fcinternews.it
|
Դիտումներ: 957 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.4/9 |