Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 1 » Զանետտիի հարցազրույցը Sky Sport 24-ին
18:48
Զանետտիի հարցազրույցը Sky Sport 24-ին

Մեկ օր է անցել Ինտեր- Սամպդորիա խաղից և 48 ժամ է մնացել Յուվենտուս - Ինտեր հանդիպմանը: Sky Sport 24-ին տված հարցազրույցում Խավիեր Զանետտին անդրադարձել է երեկվա հանդիպմանը`մտածելով վաղվա մասին.

''Շաբաթ օրվա խաղը կարևոր է, այն միշտ էլ կմնա Derby d’Italia: Երկրորդ հորիզոնական բարձրանալը լավ առաջընթաց է և մենք հուսով ենք, որ կկարողանանք շարունակել այդ ուղին: Ութ անընդմեջ հաղթանակ: Մենք համոզված էինք, որ կկարողանանք առաջատար պայքար մղել, և հուսով ենք, որ կկարողանանք պայքարել կարևոր բաների համար, որոշիչ ամսում'':

Ինտերի ավագին հարցրեցին, թե արդյո՞ք Յուվենտուս - Ինտերի հանդիպումը որոշիչ կլինի Սկուդետտոյի համար պայքարում.

''Դեռ ոչ: Սա կարևոր հանդիպում է երկու թիմերի համար էլ մրցաշարայաին աղյուսակի համար: Եվ հիանալի կլինի, եթե մենք հաղթենք Թուրինում: Դա շատ գեղեցիկ և դժվար խաղ կլինի և մենք գնում ենք այնտեղ հաղթանակի համար'':

''Հուսով ենք, որ մրցավարները հանգիստ են: Մենք գիտենք, որ սխալներ լինում են, բայց հուսով ենք, որ դրանք միայն խաղադաշտի սահմաններում կլինեն, և բոլոր խոսակցությունները միայն այդ մեկի մասին կլինեն'', - ասել է Զանետտին, Կատանիա-Յուվե խաղի շուրջ առաջացած խոսակցությունների վերաբերյալ:

Անդրեա Պիրլոյի մասին.

''Նա համեստ տղա է, ով շարունակում էր կատարելագործվել մինչև դարձավ մեծ չեմպիոն'':

Պալասիոյի և Միլիտոյի մասին.

''Նրանք երկուսն ել մեծագույն խաղացողներ են, ովքեր հազվադեպ եմ վրիպում, երբ հնարավորույթւոն է ընձեռվում'':

Կասսանոյի մասին.

''Նա լավ տղա է, միշտ ուրախ և ընկերասեր, և մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք'':

Անդրեա Ստրամաչչիոնիի և Ժոզե Մոուրինյոյի համեմատությոնա մասին.

''Իմաստ չկա համեմատել նրանց: Մենք այնքան բան հաղթեցինք Ժոզեի հետ, նա միշտ մեր սրտում կլինի: Անդրեան շատ լավ է աշխատում և նա դեռ նոր է սկսում: Բոլոր նախադրյալները կան, որպիսի նա հիանալի կարիերա ունենա: Հուսով ենք, որ այն կսկսի մեզանից'':

Եվ վերջում, իր ապագայի մասին.

''Դեռ կտեսնենք: մրցաշրջանի ավարտին ես կխոսեմ ակումբի հետ: Այս պահին ես ինձ հիանալի եմ զգում խաղադաշտում  և հուսով եմ, որ կկարողանամ մնալ այնտեղ երկար ժամանկ: Այնուհետև ակումբի հետ կքննարկենք իմ շարունակելու հնարավորությունը, և ամենևին էլ կարևոր չէ, դա կլինի խաղադաշտում, թե նրա սահմաններից դուրս'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1079 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/13
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (01.11.2012 19:30) [Материал]
snec lav xaxov mi 3 tari el karas xaxas, ete haves unenas ^_^

1 tiko11   (01.11.2012 19:24) [Материал]
shabat or@ piti amen inch anenq et xaxum haxtelu hamar.. sudyaner@ husanq vochmi anardar ban chen ani voch mer handep vochel iranc ardar xaxi kanonnerum piti krenq... Zanettin piti gone mi tari el mna mec futbolum inq@ es tariqum hoyakap xaxuma u qani es marzavichakuma piti mna

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz