Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 30 » Զանետտիի վիրահատությունն ու վերականգնման ժամկետները
22:42
Զանետտիի վիրահատությունն ու վերականգնման ժամկետները

Խավիեր Զանետտին այսօր վիրահատության է ենթարկվել, որը շատ հաջող է անցել: Այդ մասին, ինչպես նաև Ներաձուրրիի ավագի վերականգնման ժամկետների մասին FcInterNews-ին տված հարցազրույցում պատմել է բժիշկ Բենացցոն, ով իրականացրել է վիրահատությունը:


Բժիշկ, ինչպե՞ս անցավ վիրահատությունը.

''Ինչպես ցույց էին տվել հետազոտությունները, նրա մոտ աքիլլեսյան ջլի վնասվածք էր, որը ուղղվեծ վիրահատական միջամտությամբ: վիրահատությունը տևեց մոտ մեկ ժամ և 15 րոպե, ամեն ինչ հիանալի է, ես արդեն խոսել եմ նրա կնոջ հետ: Նա համաշխարհային ֆուտբոլի համար շատ կարևոր խաղացող է'':

Ինչպիսի՞նն է վերականգնման ծրագիրը.

''Այժմ Խավիերը 3 շաբաթ կվերականգնվի վիրահատությունից հետո, այնուհետև կարող է արդեն քայլել: վերականգնման համար անհրաժեշտ կլինի մոտ 6 ամիս, ընդհանուր'':

Ինչպե՞ս Զանետտին տարավ վիրահատությունը.

''Դուք երբևէ տեսել եք Զանետտիին շոկի մեջ: Շատ հանգիստ էր և խաղաղ, ամեն ինչ կարգին է (ժպտում է)'':

Այս երեկո կմնա հիվանդանոցո՞ւմ.

''Այո, այսօր նա կմնա հիվանդանոցում, հնարավոր է մինչև հինգշաբթի: Այնուհետև կշարունակի բուժումը Ապպիանոյում, կամ տանը'':

Կարծում եք, որ նա կկարողանա՞ վերադառնալ նույն ֆիզիկական վիճակին.

''Նա դեռ դուրս կգա խաղադաշտ, նրա ֆիզիկական տվյալները հիանալի են, չնայած տարիքին'':

Վտանգ կա՞, որ նա կկրոցնի իր ուժերը այս վիրահատությունից հետո.

''Ռիսկը կայանում է նրանում, որ կարող է կորցնել ֆիզիկական ուժը, երկար ժամանակ վերականգնվելու հետևանքով, սակայն Ինտերի բուժանձնակզմը գիտի, թե ինչպես պետք է ոտքի կանգնեցնել խաղացողներին, նույնիսկ վատագույն իրավիճակներում: Ինչպես օրինակ, Սամուելի և Դիեգո Միլիտոյի դեպքում'':

Հնարավո՞ր է, որ Զանետտիին կարողանա ավելի շուտ վերականգնվել, քան նշված ժամկետն է.

''Նրա տրամադրվածությունն ամեն ինչ ասում է: Կիրակի օրը նա եկավ և ասաց, որ եկել է անվադողերը փոխելու: ձեր կարծիքով, ինչ է դա նշանակում (ժպտում է)'':

fcinternews.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 896 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Tigran   (01.05.2013 02:45) [Материал]
esor grat er vor arden 5 amisa darel jamkety ,nenec vor qchanuma gnalov

2 Samir   (30.04.2013 23:03) [Материал]
Avag jan sax timi vnasvacqnern irar het enqan canr chtara inchqan menak qonn, du piti xaxas mi qani tari , Interin votqi petqa kangnacnes , shut apaqinvi AROXJUTYUN qez

1 ashxen91   (30.04.2013 22:46) [Материал]
4 amsic amenashat ksksi xaxal indz tvuma yes aroxjutyun qez Capitanooooooo ^_^

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz