Երեկ Խավիեր Զանետտին հանդիպեց Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի հետ և հանդիպումից հետո Թոմասսո Զանետտիի հետ միասին կիսվել է տպավորություններով Inter Channel-ի լրագորղների հետ.
Սա զբաղված առավոտ էր ձեզ համար: Ի՞նչ տպավորություններ ունեք այսօր Ջուզեպպե Մեացցայում Բենեդիկտ XVI-ի հետ հանդիպումից հետո.
"Այո սա շատ զբաղված առավոտ էր, քանի որ ես հնարավորություն ունեի հանդիպել Պապի հետ: Ես արդեն հանդիպել էի նրան թիմի հետ Հռոմում, երբ մեր մարզիչը Մանչինին էր: Բայց այս անգամ այլ էր, քանի որ ես ընտանիքիս հետ էի և իրոք աննկարագրելի էմոցիաներ են":
Դուք նաև Ինտերի մարզաշապիկ նվիրեցիք նրան.
"Այո, այժմ Պապը Ինտերի մարզաշապիկ ունի իր անվամբ և դա նույնպես մեծ ոգևորություն էր առաջացրել"
Բենեդիկտ XVI-ը օրհնեց ձեր երրորդ երեխային.
"Այդ իսկ պատճառով այսօրը յուրահատուկ էր, քանի որ ինձ հետ էին Պաուլան և իմ երեխաները: Այն փաստը, որ ես կարող եմ կիսել նրանց հետ այս առանձնահատուկ օրը, իսկապես շատ էմոցիոնալ է":
Մեացցան այսօր լցված էր 80 հազար հանդիսականով.
"Սան Սիրոն լեփ լեցուն էր և այքան շատ երիտասարդներ կային, կարծում եմ, որ սա յուրահատուկ օր էր նաև նրանցից յուրաքանչյուրի համար":
Իսկ ի՞նչ եք անելու հաջորդ մի քանի օրվա ընթացքում.
"Ես որոշ ժամանակ իմ ընտանիքի հետ կանցկացնեմ, իսկ այնուհետև անմիջապես կսկսեմ մտացել, թե ինչպես կլինի հաջորդ մրցաշրջանը":
inter.it
|