15:46 Զանետտին պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու մասին |
La Nacion-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ, Խավիեր Զանետտին պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Ահա Ինտերի Կապիտանոյի խոսքերը.
Ինչո՞ւ որոշեցիք հիմա ավարտել կարիերան. ''Քանի որ ես զգում եմ, որ պահը եկել է: Քանի որ ֆուտբոլն ինձ շատ բան է տվել և ես օգտագործել եմ իմ կարիերայի յուրաքանչյուր պահը: Քանի որ աքիլլեսյան ջլի վնասվածքից հետո ես ցանկանում էի ապացուցել, որ կարող եմ վերադառնալ խաղադաշտ և կրկին մրցունակ լինել: Եվ ես արդեցի դա: Ես գոհ եմ և զգում եմ ինձ ամբողջովին իրացված: 41 տարեկանում կարիերան ավարտելը անգին զգացողություն է: Ինձ համա սա մեծ նշանակություն ունի, և սա ճիշտ ժամանակն է: Դժվար է գիտակցել, թե երբ է եկել պահը": Վախ կա՞, թե ինչ կլինի ապագայում. ''Ոչ, ես չեմ վախենում: Ես համոզված եմ, որ շատ բաներ կկարոտեմ, նախապատրաստական մանրուքներ, հանդերձարանում անցկացրած ժամանակը և, հատկապես, մրցակցությունը:Բայց ես կարծում եմ՝ վախը լինեում է այն դեպքում, երբ դուք չգիտեք, թե ինչ եք անելու ազատ ժամանակ: Եվ, ի ուրախություն ինձ, ես արդեն գիտեմ՝ ինչով եմ զբաղվելու:Ակնհայտ է, որ դա նույնը չի լինի, բայց ես պատրաստ եմ, և ես առաջվա պես կապված կլինեմ ֆուտբոլի հետ: Սա է, որ կպահի ինձ այս աշխարհում՛՛: Պետք է դառնաք պաշտոնյա՝ միշտ կոստյումով և փողկապո՞վ. ''Հուսով եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի:Ես երազում էի կարիերաս ավարտել Ինտերում՝ իմ տանը, և ես հմարտ եմ, որ դա ստացվեց: Ես կենսակերպի ընտրություն կատարեցի, որպեսզի մնամ Իտալիայում, և այժմ կփորձեմ օգտակար լինել թիմին նույնիսկ խաղադաշտից դուրս՝ մենեջերի դերում: Ինձ համար միանգամայն նոր աշխարհ է բացվում, ես շատ հուզված եմ, ցանկանում եմսկսել ուսումնասիրել այն: Զգում եմ, որ հազարավոր բաներ կան արդեն անելու համար'': Կարծում եք՝ թույլ կտա՞ք, որ էմոցիաները ազատ դուրս հորդեն. ''Շաբաթ օրը վերջին անգամ Սան-Սիրոյում, և նույնիսկ եթե Curva Nord-ը փակ կլինի, այնտեղ շատ երկրպագուներ կլինեն, ովքեր ինչ որ բան են պատրաստելու: Իսկ երբ Կիեվոյում դուրս կգամ խաղադաշտ վերջին անգամ, իհարկե, աչքերիս առջև կանցնի իմ ողջ կարիերան, որպես մի ֆիլմ:Մայրս, հայրս, երեխաներս, կինս, բոլոր ընկերներս, ովքեր աջակցել են ինձ ամբողջ այս ընթացքում: է՜հ, մի դիմադրեք'': Այսօր արդեն պարզ դարձավ, որ մայիսի 10-ի Լացիոյի դեմ հանդիպումը կլինի Խավիեր Զանետիի հրաժեշտի խաղը: հանդիպումից առաջ Զանետտին կնոջ և երեխաների հետ մի քանի շրջան կանի խաղադաշտում: Իսկ իրական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խաղից առաջ՝ այն դահլիճում, որտեղ 20 տարի առաջ տեղի է ունեցել նրա պաշտոնական շնորհանդեսը: 4 համարի մարզաշապիկը կհանվի շրջանառությունից! Աղբյուր՝ FcInterNews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | ||
|