Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ |
Ջաչինտո Ֆակետտի
![]() (Իտալ. Giacinto Facchetti; 18 Հուլիս. 1942, - Տրևիլիո – սեպտեմբեր 4, 2006, Միլան) – Իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան: Եղել է առաջին պաշտպաններից մեկը, ով հաճախակի նետվում է հարձակման կրակագիծ: Կենսագրություն Ծնվել է հուլիսի 18-ին 1942թ Տրևիլո քաղաքում, որը գտնվում է Բերգամոյի հարևանությամբ: Ֆուտբոլիստի կարիերաի առաջին քայլերն եղել են սիրողական ակումբում, անվանումը "Տրևիլեզե”, խաղացել է հարձակման գծում: Ջիաչինտոյի տաղանդը նկատել է ներաձուրիների մարզիչ Էլենիո Էրրերան, ով 18 տարեկան հասակում նրան հրավիրել է իր ակումբ: Միլանյան "Ինտերի” կազմում Ֆակետտին անցկացրեց իր առաջին մրցաշրջանը 1960/1961 թթ .: Մայիսի 21-ին առաջին անգամ "Ռոմայի” դեմ մրցավեճում (2:0) դուրս եկավ խաղադաշտ: Հայտնվելով "Ինտերում”, Ջիաչինտոն մնաց հավատարիմ իր ակումբին, անցկացնելով այնտեղ ամբողջ իր կարիերան, որը ավարտել է 1978 թ. –ին: Ընդհանուր հաշվով, միլանյան ակումբում նա մասնակցել է 634 պաշտոնական հանդիպման և դարձել 75 գոլի հեղինակ: Ջիաչինտո Ֆակետտին եղել է "Ինտերի” այն խաղացողներից, ովքեր կառուցել են ակումբի պատմության "ոսկե դարաշրջանը”: Ակումբի հետ նա երկու անգամ դարձել է եվրոպայի չեմպիոն, նվաճել է միջմայրցամաքային գավաթ, չորս անգամ Ֆակետտին նվաճել է "սկուդետտոն” և մեկ անգամ`Իտալիայի գավաթը: Ֆակետտին հաջողությամբ էր հանդես գալիս ինչպես կենտրոնական այնպես էլ ձախ եզրային պաշտպանի դիրքում: Նրա եզրաին առաջխաղացումը միշտ էլ տհաճ է եղել հակառակորդների համար: Եղել է առաջին պաշտպաններից մեկը, ով հաճախակի նետվում է հարձակման կրակագիծ: Խաղալով պաշտպանողական դիրքում, Ջիաչինտոն եղել է ոչ կոպիտ, նրան երկրպագուները հիշում են որպես քաղաքակիրթ ֆուտբոլիստ, որ հարձակվողին երբեք չի փորձել վնասազերծել ետևից: Ամբողջ կարիերաի ընթացքում նա մեկ անգամ է խաղադաշտից հեռացվել, այն էլ երկրպագուների ծափահարություններին արժանանալու համար, այն ժամանակ, երբ մրցավարի հետ խոսել է վիճահարույց դրվագի մասին: ![]() Կարիեռայի ավարտից հետո Ջիաչինտոն մնացել է ակումբում և զբաղվել տարբեր գործերով. Որպես տեխնիկական տնօրեն, կառավարման անդամ, տարբեր միջազգային ֆորումների ժամանակ որպես պաշտոնական ներկայացուցիչ, որպես փոխտնօրեն: Մահից կարճ ժամանակ առաջ 2004 թ. հունվար ամսին դառնում է "Ինտերի” նախագահ և ժամանակավոր փոխարինում Մասսիմո Մորատտիին: Իր պարտականությունները ստանձնելուց մոտ մեկուկես տարի անց 2006 թ. Սեպտեմբեր 4-ին ներաձուրիների լեգենդը, թողնելով կնոջը և չորս երեխաներին, մահանում է քաղցկեղից: Մահվանից 3 օր անց միլանյան "Ինտերի” ղեկավարությունը, ցույց տալով իր նվիրվածությունը լեգենդար ֆուտբոլիստին, 3-րդ համարի մարզաշապիկը հավերժ կնքեց նրա անունով, իսկ Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան, սկսած 2006/07 մրցաշրջանից, մինչև 20 տարեկանների առաջնությունը Իտալիայում կոչեց Ջիաչինտո Ֆակետտիի անվամբ: Թարգմանությունը ռուսերենից հայերեն : Հակոբ Օհանյան Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է | |
Դիտումներ: 2249 | Մեկնաբանություններ: 2 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |