Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ |
Սանդրո Մացցոլա
Սանդրո Մացցոլա Ծնվել է 1942 թ. նոյեմբերի 8-ին Թուրինում (Իտալիա) Ակումբը "Ինտեր" Միլան (Իտալիա)(1961-1977, 481 Խաղ, 116 գնդակ) Նվաճումները աշխարհի փոխչեմպիոն 1970 Եվրոպայի չեմպիոն 1968 Աշխարհի առաջնության մասնակից 1966, 1974 Իտալիայի չեմպիոն 1963, 1965, 1966, 1971 Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ 1964 Իտալիայի լավագույն ռմբարկու 1965 (17 գնդակ) Չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1964, 1965 Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 1971 զբաղեցրել է 2 -րդ հորիզոնականը Հավաքականում առաջին խաղը. 12 մայիսի 1963 թ. Բրազիլիայի դեմ (3:0) Միլանում Վերջին հանդիպումը հավաքականում. 23 հունիսի 1974 թ. Պոլշայի դեմ (1:2) Շտուտգարտում: Կենսագրությունը Սանդրո Մացցոլա անունը ԽՍՀՄ-ում հայտնի դարձավ 1963 թ. երբ նա Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 11 մետրանոցից չկարողացավ գրավել Լև Յաշինի դարպասը: Այդ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով, բայց քանի որ, առաջին հանդիպմանը հաղթել էր ԽՍՀՄ - ի հավաքականը, հենց նրանք հնարավորություն ստացան շարունակել պայքարը: Մացցոլայի խոսքերը, թե ինչու չկարողացավ գրավել Յաշինի դապրասը ասվում է մինչ այսօր. "Ուղակի նա ինձանից լավ է ֆուտբոլ խաղում": Յաշինը այդ տարի ճանաչվեց Եվրոպայի լավագքույն ֆուտբոլիստ: Մրցանակը վաստակելու համար մեծ դեր խաղաց իտալացիների դեմ տարած հաղթանակը: Իսկ երկու օր դրանից առաջ լրացել էր Մացցոլայի 21 ամյակը, և դա նրա երրորդ հանդիպումն էր հավաքականի հետ: Անդրանիկ հանդիպումը անցկացրել է 12 մայիսի 1963 թ. աշխարհի կրկնակի չեմպիոն Բրազիլացիների դեմ ընկերական հանդիպումով Միլանում, 1:0 հաշվի ժամանակ նա 11 մետրանոց հարվածով գրավեց հայտնի դարպասապահ Ժիլմերի դարպասը: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով: Ամեն մարդու հաջողված չէ այսպիսի մեկնարկ: Ալեսանդրե Մացցոլայի ֆուտբոլային կյանքն բավականին անսովոր անցավ: Սկզբում 1949 թ. մայիսի 22-ին նա վազեց դաշտում Իտալիայի հավաքականի գլխավորությամբ Ֆլորենցիայում, որտեղ նա հանդիպեց Ավստրիալացիներին, այդ ժամանակ նա վեց ու կես տարեկան էր: Մյուսը հավաքականում ելույթ ունեցավ Մացցոլան, այս անգամ Վալենտինոն, նրա հայրը,հավաքականի և իր ակումբի՝ "Տորինոյի" ավագը: Մայիսի 4 -ին 1949 թ. "Տորինոն" լիսաբոնից վերադառնալիս ամբողջ կազմով ավիավթարի զոհ են դառնում: Ինքնաթիռը վայրեջք կատարելիս Թուրինում բախվում է Սուպերգու լեռանը: Այդպես մեկ ակնթարթում ոչնչանում է ոչ միայն Իտալիայի լավագույն ակումբը, այլ նաև Հավաքականի ամդամների մեծ մասը: "Տորինոն" սկսված 1943 թ. -ից իտալիայի ամփոփոխ չեմպիոնն էր, իսկ հավաքականը ներկայացնում էին "Տորինոի" 10 ֆոտբոլիստ, միայն դարպասապահն էր "Յուվենտուսից": Ավելորդ չէ նշել, որ այդ ժամանակ Իտալիացիները աշխարհի վերջին երկու առաջնություններում հաղթող էին ճանաչվել: Հավաքականը համարվում էր նաև հաղթողի գլխավոր հավակնորդը 1950 թ. Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում: Սակայն ֆոտբոլիստների մահը ջնջեց բոլոր հույսերը: Վալենտինո Մացցոլան ծնվել է 1919 թ.- ին: Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարեց նրան, ինչպես նաև բազում այլ ֆուտբոլիստների տարբեր երկրներից լիովին ցույց տալ իրենց ողջ հնարավորությունները: Խաղալ սկսել է "Վենեցիայում" , ում հետ 1941 թ. նվաճեց Իտալիայի գավաթը, ինչից հետո նրան հրավիրում են "Տորինո", որն այդ ժամանակահատվածում համարվում էր սուպերակումբ և հավասարը չուներ Իտալիայում: Վալենտինո Մացցոլան խաղում էր հարձակման գծում և ինչպես էր խաղում... "Տորինոյի" կազմում նա անցկացրեց 170 հանդիպում, հեղինակելով 97 գնդակ: 1947 թ. դառնալով մրցաշրջանի լավագոյն ռմբարկու (29 գնդակ, սա մինչ այժմ համարվում է ակումբի ռեկորդ: հավաքականում անդրանիկ հանդիպումը անցկացրել է 1942 թ. ապրիլի 5 - ին, այնտեղ անցկացրել է 12 հանդիպում, դառնալով 4 գոլի հեղինակ: Նա համաշխարհային ֆուտբոլում դարձավ իսկական լեգենդ: Պատահական չէ, որ բրազիլացի Ժոզե Ալտաֆինին իրեն մականուն վերձրեց "Մացցոլան", որով հանդես եկավ ԱԱ-1954, բրազիլիայի հաղթանակով, մրցավարների օգնությամբ երկու գնդակ հեղինակելով Մացցոլայի օգտին: Հաճախ է պատահում, որ որդին ժառանգում է հոր տաղանդը, այս պարագայում հենց այպես է: Վալենտինոի մահից հետո, նրա և իր փոքր եղբոր Ֆերուչչոի խնամքը իր վրա է վերձնում "Ինտերի" և հավաքականի հարձակվող Բենիտո Լորենցին, Վալենտինոի մոտ ընկերը: Նա նրանց իր հետ տանում էր մարզումների և խաղերի: Պատահական չէ, երկուսն ել իրենց կյանքը կապեցին ֆուտբոլի հետ: Ֆերուչչոի կարիերան բավականին անհաջող ստացվեց, ի տարբերություն եղբորից: Չնայած նրան որ նա խաղացել է բազում հեղինակավոր ակումբներում ինչպիսիք են "Վենեցիան", "Լացիոն", "Ֆիորենտինան": Մեկ հանդիպում անցկացրել է "Ինտերի" կազմում: Սանդրոի աստեղային ժամանակը սկսվեց այն պահից, երբ "Ինտերի" գլխավոր մարզիչ պաշտոնը ստանձնեց Էլենիո Էրրերան, ում նրանք շարլատան էին ասում, մյուսները հրաշագործ: Ամուր օղակը ակումբում կիսապաշտպանությունն էր, այն գործում էր գրեթե առանց թերությունների: Երեք ֆուտբոլիստների նա համարում էր խաղ ստեղծող` պաշտպան Ֆակետտիին, Կիսապաշտպան Սուարեսին և հարձակվող Սանդրո Մացցոլային: Նրան չէր կարելի համարել մաքուր հարձակվող, նա ամբողջ համդիպման ընթացքում վազում էր այս կիսադաշտից այն կիսադաշտ: Այդ տարիների ընթացքում նրանք երեք անգամ նվաճեցին Իտալիայի գավաթը, երկու տարի անընդմեջ հաղթող ճանաչվեցին Եվրոպայի չեմպիոնների գավաթում և Միջմայրցամաքային գավաթում: Ամենահաջող խաղը նա անցկացրեց 1964 թ. մայիսի 27 -ին Եվրոպայի չեմպիոնի գավաթի եզրափակչում, որը կայացել էր Վենեյոմ: Նա բացել է խաղի հաշիվը և խփել հանդիպման ելքը որոշող երրորդ գնդակը: Մացցոլիին է պատկանում հետևյալ ռեկորդը. 1963 թ. փետրվարի 24 -ին համդիպման 13-րդ վայրկյանին գրավել է "Միլանի" դարպասը: Խաղադաշտում Մացցոլան հանդիսանում է խաղի կառավարիչ և գլխավոր գոլահար, իր անունն անմահացնելով Իտալական և համաշհխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Թարգմանությունը ռուսերենից հայերեն : Հակոբ Օհանյան Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է | |
Դիտումներ: 2464 | Մեկնաբանություններ: 3 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|