Այսօր տեղի է ունեցել Ինտերի և Սամդորիայի միջև հանդիպում Անդրեա Պոլիի համար: Շատ կարևոր զարգացումներ են տեղի ունեցել այս հանդիպման ժամանակ և կողմերը գնալով ավելի մոտ են համաձայնության: Սամդորիան Պոլիի ամբողջական գնման համար պահանջում էր
6 մլն, սակայն բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնվել են որոշ գումար կանխիկ և որևէ խաղացողի իրավունքների կեսը: Այս ցուցակում շատ անուններ կան` Մարկո Լիվայա, Ժուլիո Դոնատի, Լուկա Կալդիրոլա և Դավիդե Ֆարաոնի: Ինտերը շատ կարևոր քայլ է կատարել Անդրեա Պոլիի ձեռք բերման համար` որոշ խաղացողների մտցնելով գործարքի մեջ կարողացան իջեցնել նախնական գինը: