Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 18 » "Ինտերը" նորից կփորձի գնել Պոուլինիոյին
17:36 "Ինտերը" նորից կփորձի գնել Պոուլինիոյին |
Միլանյան "Ինտերը" նորից ակտիվորեն փորձում է ձեռք բերել բրազիլական "Կորինտիանսի" կիսապաշտպան Պոուլինիոյին: Ճիշտ է, համեմատած անցած ամառվա գնին, ֆուտբոլիստի արժեքը կրկնապատկվել է:
Այն ժամանակ տրանսֆերը գնելու համար անհրաժեշտ էր վճարել 8 մլն եվրո, սակայն ակումբները համաձայնության չկարողացան գալ և բրազիլացին երկարաձգեց պայմանագիրը իր նախկին ակումբի հետ: Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, ֆուտբոլիստի տրանսֆերն ամբողջովին գնելու համար, նոր պայմանագրի համաձայն, ակումբը պետք վճարի 15 մլն եվրո: Ներկայումս 24-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են Պրեմյեր Լիգայի ակումբները, և բազում արտասահմանյան լրատվամիջոցների համոզմամբ, ներաձձուրիները կվերսկսեն բանակցությունները, և կփորձեն հարցը լուծել հունվարին, ամեն դեպքում փորձելով իջեցնել տրանսֆերի գինը: "ԻՆտերի" գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնին Tuttosport-ին տված հարձազրույցում պատասխանեց նաև "Կորինտիանսի" կիսապաշտպանի հետ կապված հարցին ասելով. ''Նա ամենահետաքրքիր բրազիլացի կիսապաշտպաններից է, խաղում է կենտրոնում, կարող է խաղալ ինչպես երկու, այնպես էլ երեք կիսապաշտպանով մարտավարություններում: Նա գիտի գոլեր խփել, լավ փոխանցումներ իրականացնել: Մենք հետևում ենք նրան, ինչպես այլ ակումբներ, բայց այս պահին նա Կորինտիանսի խաղացող է և պետք է կենտրոնանա իր ակումբի խաղի վրա'':
Intermilano.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7 | ||
|