Իսպանական մամուլը համոզված է, որ Դուգլաս Մայկոնը կտեղափոխվի Չելսի: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Նշենք, որ Մայկոնին կապում էին նաև Մադրիդի Ռեալի հետ:
Լոնդոնի Չելսին, որը աջ պաշտպանի որոնումների մեջ է, ակտիվորեն պայքարում է Մայկոնի ձեռք բերման համար, ով որոշել է լքել Ինտերը: Ռոման Աբրամովիչը վաղուց հանդիսանում է բրազիլացի պաշտպանի երկրպագուն և արդեն Ինտերին առաջարկ է ուղարկել Մայկոնի համար: Նշվում է նաև, որ չնայած Ժոզե Մոուրինյոյի Մայկոնին ձեռք բերելու ցանկությանը, Մայկոնն ինքն է ընտրել Չելսին: Աբրամովիչը պատրաստ է նրան վճարել տարեկան 4մլն աշխատավարձ, ինչ չի պատրաստվում անել Ռեալը: Այժմ Մարկո Բրանկան սպասում է Մորատտիի համաձայնությանը բանակցությունները սկսելու համար: Գործարքը կարող է իրականացվել այս շաբաթվա սկզբին:
ancyal tari piti caxeinq 25mln pox ein tali isk hima ski dra kes@ chen tali... bayc vor tim@ poxi aveli lav ksksi xaxal iran hajoxutyun.. shat bana arel Interi hamar