Յոթ տարիների աշխատանքից հետո, որը նա սիրով նվիրեց Ակումբին, գործադիր տնօրեն Էռնեստո Պաոլիլյոն լքում է Ինտերը: Նա հանդիպել է նախագահ Մասսիմո Մորատտիի և նրա կնոջ` Միլլիի հետ, երեկ առավոտյան Ինտերի շտաբ-գրասենյակում, որտեղ նա բաժակ է բարձրացրել և հրաժեշտ է տվել Ինտերի ղեկավարությանը և բոլոր աշխատակիցներին: Նախագահ Մորատտին շնորհակալություն հայտնեց Պաոլիլյոին այն ամենի համար ինչ նա արել է ակումբի համար այս տարիների ընթացքում և այն պրոֆեսիոնալիզմի համար, որ ցուցաբերել է: