Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, |
09.08.2013, 03:42 | |
Մասեր`
Գլուխ 16. Արգենտինայի իտալացիները, Իտալիայի արգենտինացիները
Ես ինձ համարում եմ էմիգրանտ, երբ վերադառնում եմ իմ երկրորդ տուն, որ թողել են նախնիներս շատ տարիներ առաջ, և, հավանաբար, այդ պատճառով ես երբեք չեմ հեռանա Իտալիայից: Այս երկիրն այնքան բան է ինձ տվել` ողջունելով ինձ իմ ճանապարհի հենց սկզբից և թույլ տալով ինձ դառնալ իսկական ֆուտբոլիստ: Ես երբեք չեմ մոռանա իմ արմատները, իմ Հայրենիքը, բայց 15 տարի անց, ես ինձ զգում եմ իտալացի: Իմ երեխաները` Սոլը և Իգնասիոն, այստեղ են ծնվել, և Պաուլայի հետ մեր սերը զարգացավ նույնպես այս երկրում: Ես սիրահարված եմ գեղատեսիլ Կոմոյին, ինձ դուր է գալիս տեղական խոհանոցը, և ես հաճախ ինքս ինձ անվանում եմ իտալական ոճով ''Saverio'' (Xavier)` արգենտինական ''Javier''-ի փոխարեն, մի կողմից, այն պատճառով, որ իմ անունը այնքան էլ հեշտ չէ արտասանել, իսկ մյուս կողմից էլ, որ ես ինձ այժմ զգում եմ իտալացի: Ինտերը միշտ քննադատվել է թիմում չափից շատ օտարերկրացի խաղացողներ ունենալու համար: Սակայն հարկ է նշել, որ վերջին տարիների խաղացողները, ինչպիսիք են Զանետտին, Կամբիասսոն, Բուրդիսսոն, Կրեսպոն, Սոլարին, ծնվել են Արգենտինայում, բայց ունեն իտալական արմատներ: Մենք Ապպենինյան բնիկներ ենք, և դա ամրագրված է մեր քրոմոսոմների մեջ, հավանաբար, դա է պատճառը, որ մեզ համար շատ հեշտ է հարմարվել Իտալիայի կյանքին և Ա Սերիային: Այստեղ մենք զգում ենք մեզ ինչպես տանը, թեև, անխոս, կարոտում ենք մեր հայրենի երկիրը: Ինտերում ինձ բախտ է վիճակվել խաղալ շատ հայրենակիցներիս հետ, և հենց արգենտինական խումբն էր կատարում գլխավոր դերը վերջին մրցաշրջաններում: Բայց մենք երբեք կլան չենք եղել և չենք առանձնացել մյուսներից: Երբեմն ստիպված ենք լինում լսել, թե Ներաձուրրիի հանդերձարանը բաժանված է մի քանի խմբերի, սա իրականության հետ ոչ մի կապ չունի: Այո, կա մրցակցություն արգենտինացիների և բրազիլացիների միջև, բայց միայն, երբ խաղում ենք հավաքականներում: Ես միշտ լավ հարաբերությունների եմ ունեցել բրազիլացի տղաների հետ. Ռաբերտո Կառլոսը իմ լավ ընկերն է` շատ հաճելի հասարակ տղա, ընկերասեր և միշտ ուրախ, նույնը կարող եմ ասել Ժուլիո Սեզարի և Մայկոնի մասին: Մենք` արգենտինացիներս, հաճախ ենք միասին մի բան ձեռնարկում` այդպիսին է մեր ազգային առանձնահատկությունը: Խաղերից առաջ, որպեսզի հանենք լարվածությունը, սիրում ենք ժամանակ անցկացնել կիթառով` Բուրդիսսոն, Սամուելը և ես հերթով տարբեր մեղեդիներ ենք նվագում: Ինձ շատ է դուր գալիս նվագել և երգել Լուչանո Լիգաբուեի երգերը, իմ ամենասիրած երաժիշտներից մեկը` Լաուրա Պաուզինիի, Էրոս Ռամազոտտիի և ''Los Piojos''-ի հետ մեկտեղ, վերջինս Արգենտինայի ամենահայտնի ռոք խումբն, անվանումը իսպաներենից բառացի նշանակում է ''Ոջիլներ'': Երաժշտությունը միշտ եղել է իմ կյանքի մի մասը: Ես անչափ շատ եմ սիրում երգել, և երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում, երբեք չեմ հրաժարվում: Օրինակ, ''Pazza Inter'' երգը, որ դարձավ Ինտերի հիմնը Սան Սիրոյում, որի ներքո մենք դուրս ենք գալիս խաղադաշտ: Ես չեմ մոռանա նաև իմ զուգերգը իտալական երաժշտության թագուհու` Մինոյի հետ: Ինձ հրավիրել էին կատարել ''Parole Parole'' երգի տղամարդու ձայնը, երբ ես անցա բոլոր թեկնածումներին, այդ թվում նաև Անտոնիա Բանդերային: Ցավոք, մենք երգը չենք ձայնագրել Մինոյի հետ միասին, բայց , անկասկած, սա իմ լավագույն հիշողություններից մեկն է: Մեկ այլ ծես արգենտինացիների համար` մի գավաթ արգենտինական թեյ խաղընկերների հետ: Այս թեյը պատրաստվում է Yerba Mate կոչվող բույսի տերևներից և ցողունից` խոտաբույսն աճեցվում է Հարավային Ամերիկայում, որը պատրաստում են եռացող ջրով և շաքարով: Մեր մեկ այլ ավանդական ուտեստներից է խոզի կամ տավարի միսը շշի վրա: Սովորաբար այս արարողությունների ժամանակ ներգրավվում են մեր ընտանիքները, թիմակիցները, մենք հրավիրում ենք բոլորին, այդ թվում նաև նախագահին, և այսպիսի խորովածով խնջույքները կարող են շարունակվել ամբողջ գիշեր: Մեր խոհանոցում շեֆ-խոհարարները Սամուելն ու Բուրդիսսոն են` անողոք պաշտպաններ խաղադաշտում և խոհարարության մասնագետներ: Մենք այսպիսի խնջույքներ կազմակերպում ենք առիթից առիթ` որպեսզի տոնենք հաղթանակը կամ ընդհակառակը` արագ մոռանանք պարտությունը: Թիմի ուժը կայանում է այսպիսի մանրուքների մեջ: Մենք հավաքվում ենք միասին` խաղացողները, տեխնիկական անձնակազմը, տնօրենները, և դա լավ արդյունքներ է բերում: Վերջին տարիներին Ինտերը հագեցած է բարձրակարգ խաղացողներով` ամենաբարձր անհատական վարպետությամբ, ովքեր և դարձան սև-կապույտ եղբայրության հիմնասյունը: Ասում են` ֆուտբոլում այլևս չեն մնացել խորհրդանիշներ: Իմ կարծիքով, այս հաստատումը միայն մասամբ է ճշմարիտ: Կան մի քանի խաղացողներ, ովքեր իսկապես մարմնավորում են այն մարզաշապիկի գույները, որ կրում են: Եվ եթե նայեք մեծ թիմերի, ապա նրանցից յուրաքանչյուրը ունի առաջնորդ, ավագ, ով իր հոգին է տալիս ակումբի համար երկար տարիներ շարունակ: Պաոլո Մալդինին` Միլանում և Ալեսսանդրո Դել Պյերոն` Յուվենտուսում, այդպիսի ֆուտբոլիստներ են, և բացի այդ, երկու արտակարգ մարդ ֆուտբոլային դաշտից դուրս: Ես միշտ մեծ հարգանք ունեմ նրանց նկատմամբ: Ես չէի ցանկանա այսպիսի թեմաներ շոշափել, բայց իմ սերունդն ինձ ընտրության հնարավորություն չի թողնում: Ես Ինտերի bandiera-ն եմ (իսպաներենից թարգմանաբար նշանակում է ''դրոշ', ''խորհրդանիշ''): Մասսիմո Մորատտին նրանցից մեկն էր, ով ինձ բնորոշեց այդ դերում: Բայց գուցե ես լիովին գիտակցեմ, ինչ է նշանակում լինել Ներաձուրրիի խորհրդանիշը, միայն այն բանից հետո, երբ սև-կապույտ մարզաշապիկով անցկացնեմ ավելի շատ հանդիպումներ, քան Ջաչինտո Ֆակետտին և մտնեմ Ինտերի պատմության մեջ, որպես խաղացող, որ հետևում է անմիջապես Բեպպե Բերգոմիին: Անցնելով ակումբի լեգենդ Ջաչինտոյի ուղին, Ինտերի ոգու իսկական մարմնավորման, ներսումդ զգում ես անվահատալի ինչ-որ բան: Իմ իտալական ճանապարհի ամենասկզբում ոչ ոք կես ցենտ անգամ չէր դնի ինձ վրա, և չնայած այն հանգամանքի, որ ես շատ բաների եմ հասել, չեմ պատրաստվում կանգ առնել: Ինձ հաճախ են հարցնում, թե որն է ֆուտբոլում իմ երկարակեցության գաղտնիքը: Իմ պատասխանը միշտ նույնն է` ոչ մի գաղտնիք: Շնորհակալություն մայր բնությանը այսպիսի մարմնի կառուցվածքով օժտելու համար և նրա համար, որ չիրականացան բոլոր նրանց խոսքերը, ովքեր ասում էին, թե տղան շատ նվազ է, որպեսզի խաղա: Ես առողջ ապրելակերպ եմ վարում, անընդհատ մարզվում եմ և, փառք Աստծո, վնասվածքները շրջանցում են ինձ: Յուրաքանչյուր մարզման ես մեծ լրջությամբ եմ մոտենում, առավելագույն եմ տալիս, ինչը թույլ է տալիս խուսափել վնասվածքներից: Այսքան տարի անց ես շարունակում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից: Նաև տարիների ընթացքում ես սովորել եմ ճիշտ բաշխել ուժերս: Իմ 35 տարեկանում ես շարունակում եմ non-stop խաղալ, նույնիսկ երբ անհրաժեշտ է լինում կտրել անցնել օվկիանոսը` Հավաքականի գույները պաշտպանելու համար: Ես միշտ ձգտում եմ քնել ճանապարհին, իսկ ամռանը, երբ հնարավորություն ունեմ ժամանակն անցկացնել երեխաների հետ, իմ մարզումները շարունակվում են, քանզի այս փոքրիկ էակները նույնիսկ 5 րոպե չեն կարողանում մի տեղում նստել: Շատերն ինձ անվանում են ''ռոբոտ'', բայց ես պարզապես կարողանում եմ ճիշտ օգտագործել այն, ինչ տվել է բնությունը: Հուսով եմ, որ կդառնամ օրինակ ավելի երիտասարդ սերնդի համար: Միայն տաղանդը բավական չէ, անհրաժեշտ է համառություն և դժվարին աշխատանք: Ես ուրախ եմ, երբ երիտասարդ խանընկերներից ինչ որ մեկը խորհուրդ է հարցնում ինձնից, ինչպես ավագ եղբորից: Ինտերում շատ խաղացողներ կան, ում կարող եմ վստահել իմ գործը: Էստեբան Կամբիասսոն նրանցից մեկն է: Կուչուին բոլորը տեսնում են որպես ապագա ավագ, նա դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ունի` մեծագույն խաղացող և արժանի մարդ: Ես կցանկանայի նաև, որ Դավիդե Սանտոնը մի օր կրեր ավագի թևկապը: Կարծում եմ, եթե նա շարունակի այս ոգով, նրան փայլուն ապագա է սպասվում: Այնուամենայնիվ մինչ 2011 թվականը իմ հետնորդները կարող են հանգիստ քնել: Ես չեմ պատրաստվում այժմ նվազեցնել իմ թափը, երբ թիմը սկսել է հաղթել: Եվ չնայած երկար ֆուտբոլային կյանքին, ես դեռևս չեմ զգացել ամբողջական գոհունակություն, և դրա հետ մեկտեղ հասկանում եմ, որ Ներաձուրրին դեռ շատ բան կարող է տալ: Երբ լրագրողներից մեկը հարցրեց Կամբիասսոյին, կդառնա նա արդյոք Ինտերի նոր ավագը 2014-ին, Էստեբանը կեսկատակ պատասխանեց` ոչ, քանի որ 2014-ին Խավիեր Զանետտին դեռևս խաղալու է: Ով գիտի, գուցե նա ճիշտ է: Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան | |
Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | | |
Դիտումներ: 2356 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |