Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 9. Ինտերսոլիդարություն
09.10.2012, 16:10


Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”

Մասեր`



Գլուխ 9. Ինտերսոլիդարություն

Ես, իհարկե, այն մարդը չեմ, ով հայտնաբերել է, որ Ինտերը յուրահատուկ ակումբ է:  Մասսիմո Մորատտին` նրա նախագահը, շնորհակալություն նրա դրա համար,  իսկապես հազվադեպ անձնավորություն է ֆուտբոլային աշխարհում: Եթե ես դարձել եմ Ինտերի խորհրդանիշը, ապա դա նույնպես նրա շնորհիվ է: Նա միշտ ստիպում է ինձ զգալ ինչպես տանը, նա միշտ ոգևորում էր ինձ և առաջին հերթին, Ջիաչինտո Ֆակետտիի հետ նա ինձ սովորեցրեց արժեքներ, որոնք դուրս են ֆուտբոլային միջավայրից: Մորատտին համեստ է և միշտ հասանելի մեզ համար: Երբ  մարդիկ ասում են, որ շատ խաղացողների համար նա կարծես հայր լինի, դա պարզապես հռետորական հայտարարություն չէ:
Մեր միջև շատ ամուր հարաբերություններ են: Երբեմն ես խոսում եմ նրա հետ ընկերական, իսկ երբեմն ավելի պաշտոնական ձևով, դա կախված է հանգամանքներից: Արդեն 15 տարուց ավել է, ինչ ճանաչում ենք իրար, բայց ես  դեռ  ազդվում եմ նրա հետ խոսելիս: Այն փաստը, որ նա ինձ ընդգրկեց Ինտերի մեծագույն ավագների ցուցակում, ստիպում է ինձ գոհունակություն և հպարտություն զգալ: Դա նշանակում է, որ ես հիշելու ինչ-որ բան եմ թողնում և ես հուսով եմ,  որ ոչ միայն խաղադաշտում:


Մորատտիի շնորհիվ մի շարք մարդասիրական ծրագրեր են ստեղծվել:  Ինտերը միշտ առաջինն է, երբ անհրաժեշտ է օգնել նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն:  Դա վերաբերվում է  նաև շատ խաղացողների: Երբ ես ժամանեցի սև - կապույտ ընտանիք, իմ ավագը Բեպպե Բերգոմին էր, մեկ այլ անձնավորություն` անվիճելի սպորտային արժեքներով, նա  ինձ սովորեցրեց նաև, որ ֆուտբոլի և մեր հանրաճանաչության միջոցով շատ բաների կարող ենք հասնել: Լո Զիոն ինձ անմիջապես ընդգրկեց իր ծրագրի մեջ, որը ծնվել էր մի քանի տարի առաջ` ''I Bindun'', սա ասոցիացիա է, կամ կարելի է ասել մի ընկերախումբ, որ պայքարում են, որպիսի ուրախացնեն նրանց,  ովքեր ոչինչ կամ այնքան քիչ բան են ստացել կյանքից:  Դրա սկզբունքային նպատակն է գումար հավաքել  դժբախտ երեխաների համար լավ բնակարաններ կառուցելու նպատակով: Այն, որ տուն ունենալու գաղափարը կարիքավոր մարդկանց հույս է տալիս, ինձ մոտ հին հիշողություններ արթնացրեցին: Առանց մեկ վայրկյան վարանելու,  ես սկսեցի համագործակցել  նրանց հետ, չնայած ես վերջինն էի ժամանել ու չգիտեի, թե ինչպիսինն է  իտալական կյանքի իրականությունը:  Այդ ժամանակվանից, երևի թե, ես որոշեցի, թե ինչ պետք է ստեղծել մի քանի տարի անց`  ''PUPI'' Հիմնադրամը:  Իհարկե, Ինտերում լինելը ինձ շատ օգնեց ավելի զգայուն և ուշադիր լինել որոշակի երևույթների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք կապված են երեխաների հետ:


''I Bindun'' –ի հետ փորձը միայն առաջին քայլն էր:  Ինտերի ընտանիքը պայքարում է նմանատիպ շատ խնդիրների լուծման համար, և մենք` խաղացողներս,  հպարտ ենք ներկայացնել մի ակումբ, որը ֆուտբոլային դաշտից դուրս միշտ առաջինն է կարիքավորներին օգնության հասնելու հարցում: Մարդասիրությունն ու աջակցությունը երբեք գլուխ գովալու առիթ չեն, դրանք փոքր և պարզ ժեստեր են, որոնք իրոք կարող են նպաստել այն մարդկանց կյանքի բարելավմանը, ովքեր յուրաքանչյուր օր բախվում են դժվարությունների: Մեր ճանաչվածության և հանրահայտ լինելու, մեր հաջողությունների շնորհիվ, և ինչու ոչ, նաև մեր փողերով , մենք որպես խաղացողներ պարտավորություն ենք զգում միշտ պատրաստ լինել օգնելու ուրշներին:  Սա պարտավորություն է, բայց միևնույն ժամանակ մեծագույն բավականություն, քանի որ չկա ավելի գեղեցիկ բան, առանց հռետորական իմաստի, քան ի զորու լինել պարգևել ժպիտ: 
Ես հպարտ եմ լինել  այն թիմի ավագը, որն աջակցում է ''Emergancy''-ին տարիներ շարունակ, և նրա նախագահ և իմ ընկեր Ջինո Ստրադան, բժիշկ է, ով գնում է աշխարհի ամենամոռացված վայրերը, որոնք ավիրվել են պատերազմների հետևանքով, որպիսի օգնի տուժածներին: Ես հպարտ եմ, որ Ինտերը ներկա է աշխարհի բոլոր ծայրերում իր Կամպուսներով, որոնք թույլ են տալիս ավելի քան 20.000 երեխաների` ութից տասներեք տարեկան հասակի, ֆուտբոլ խաղալ, և որ ամենակարևորն է, մեծանալ ոչ միայն սպորտի արժեքներով, այլ նաև այնպիսի արժեքներով, որոնք կհարստացնեն իրենց կյանքը:


Ես զգացված եմ նաև, որ վերջերս ընտրվեցի Պարաօլիմպիական Խաղերի սպորտային ներկայացուցիչ, միջազգային մարզումների ծրագիր, որը կազմակերպվել էր մտավոր հետամնաց մարդկանց համար, այն թույլ է տալիս միլլիոնավոր այդպիսի մարդկանց  սպորտով զբաղվել և մասնակցել մրցումներին: Սա ինձ համար ևս մեկ հիանալի և շատ հուզիչ փորձ էր: Ահռելի քանակությամբ սովորական  մարդկանց համար, մենք` ֆուտբոլիստներս, օրինակ ենք հանդիսանում, և այն փաստը, որ միայն մեր ներկայությունը կարող է  ինչ որ չափով լուսավորել մարդկանց կյանքը, չի կարող մոռացվել:


Բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններից, որ իրականացնում է Ինտերը, կա մեկը, որը հարկապես տարբերվում է իր օրիգինալությամբ, այն կապված է սապատիստայի շարժման և դրա փոխղեկավար Մարկուսի հետ: Շատ մարդիկ այս ծրագիրը, որը ծնվեց 2004-ին,  տեսնում էին բացասական ձևով,  կարծելով, որ Մորատտին և Ինտերը աջակցում են պարտիզաններին:  Բայց իրականում այս գաղափարը ծայրահեղ պարզ էր և միաժամանակ մեծահոգի` միջոցների հավաք Սինականտան գյուղում ջրամատակարարման համակարգ կառուցելու համար, որը քանդվել էր պարամիլիտարիստական խմբավորումների կողմից: Նախատեսվել էր նաև բժշկական օգնություն տրամադրել և շտապ օգնության մեքենա գնել այն բնակավայրերի համար, որոնք գտնվում են Մեքսիկայի և Գվատեմալայի սահմանի վրա: Չիապասայի բնակչությանը ցուցաբերած այս օգնությունը մենք արդարացված էինք համարում, մարդասիրությունն ու սոլիդարությունը չունեն գույն, կրոն և քաղաքական ուղղվածություն: Այդ հասարակությունը պայքարում էր իր մշակույթի ճանաչման համար, ինչպես նաև տարածաշրջանում այլ  տնտեսական և քաղաքական միջոցների հաստատման համար, գոյատևման և ինքնորոշման համար:  Մարկուսը պայքարում էր Մեքսիկայի բնակչության մինչկոլումբոսյան  ոչնչացված արժանիքների վերածննդի համար, նա պարտվածների,  մոռացվածների, լքվածների զինվորն էր, զինվորը նրանց, ովքեր սովորել են երբեք չնահանջել, ոչ մի պայմանով:  Բոլորը ներգրավվեցին այս նախաձեռնության մեջ:  Յուրաքանչյուր տուգանք, որ մենք ստանում էինք տարբեր պատճառներով (ուշացում մարզումներից կամ այլ կարգապահական մոտիվներով), գնում էր Չիապասայի բնակչության օգնության ֆոնդին: Ես մինչ այժմ հիշում եմ այն նամակները, որ Մարկուսն ուղղարկում էր Ինտերին:  Հատկապես հիշողությանս մեջ մխրճվել է այն պատկերը,  որտեղ Մարկուսի հագին իր հին սաղավարտն է, և նրա ձեռքում իմ մարզաշապիկն է` 4 համարով:  Ես հնարավորություն չեմ ունեցել նրա հետ անձամբ ծանոթանալու, բայց նրա խոսքերը ցույց էին տալիս, թե նա որքան կրթված, հեգնանքով և խելացի է:  <<Եղբայրներ, խաղացողներ>>, - գրել էր նա իր առաջին նամակում,որտեղ շնորհակալությւոն էր հայտնում Ներաձուրրիին օգնության համար, - << Մենք  ձեզ հրավիրում ենք մեր երկիր, որպիսի ձեզ հետ կիսվենք մեր գաղափարներով և փորձով>>: Մի քանի շաբաթ անց Մարկուսը կրկին գրեց` Մորատտիին խնդրելով ընդունել Սապատիստի Ազատագրման Ազգային Բանակի (ՍԱԱԲ) թիմի մարտահրավերը: <<Մենք մտածում ենք կազմակերպել Coppa Pozo de Barro` կանցկացվի յոթ խաղ, որոնց հասույթը կգնա բնիկ ժողովրդին, ներգաղթյալներին օգնելուն և այլն: Խաղերը տեղի կունենան Մեխիկոյի Օլիմպիական մարզադաշտում, Գվադահարում, Լոս Անջելեսում, Գուանտոնամոյի ամերիկական ռազմական բազայի մոտ, Միլանում, Հռոմում և բասկերի երկրում: Եթե դուք համաձայն եք, ապա ՍԱԱԲ-ն որպես մրցավար Մեխիկոյում կցանկանար տեսնել Դիեգո Արմանդո Մարադոնային: Եզրերում կարող են լինել Խավիեր Ագիրեն և Խորխե Վալդանոն, չորրորդ մրցավարը կլիներ Սոկրատեսը: Օնլայն մեկնաբանությունները Sistema Zapatista di Televisione Interglattica-ով (միակ հեռուստատեսությունը, որ ես կարդում եմ, այլ ոչ թե դիտում) կարող են գրել ուրուգվայցի գրողներ Էդուարդո Գալեանոն և Մարիո Բենեդենտտին>>: Բառեր լի հեգնանքով, բայց վերջում դրանք դարձան միանգամայն լուրջ:  <<Իրականում ես ձեզ գրում եմ, որպիսի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Ինտերին և նրա երկրպագուներին մասնակցության և աջակցության համար, որ նրանք ցուցաբերեցին>>: Այս խաղն այդպես էլ տեղի չունեցավ, բայց եթե նույնիսկ այն մի գեղեցիկ օր կայանար, ես  միանշանակ կմասնակցեի դրան: Դա կարող էր օգնել, և ես ուրախ կլինեի խաղալ Չիապասեում, վերջ ի վերջո գնդակ խաղալը դեռ ոչ ոքի չի վնասել, հակառակը, այն սկիզբ է դնում նոր ուրախություններին և եղբայրությանը:


Սև - կապույտ գույներն օգնեցին նաև ցե-ցե մոծակների դեմ պայքարում, միջատ, որը Աֆրիկայում, հատկապես Կոնգոյում,  տարածում է քնախտ հիվանդությունը:  Սկզբում մենք կարծում էինք, որ դա ընդամենը կատակ է, երբ  2007 թվականին ակումբը նամակ ստացավ մի բժիշկից, ով բացատրում էր, թե ինչպես են այս երկու գույները հիպնոզացնում մոծակներին:  Բայց երբ ստացավ գիտական հաստատումը, ակումբը մեծ ոգևորությամբ համաձայնվեց օգնել: Այդպես, Ատալանտայի հետ համատեղ, որը նույնպես այդ գույներով է հանդես գալիս, 213 թակարդներ ստեղծվեցին այդ միջատների համար, որոնք ունակ են ոչնչացնել օրական 50 մոծակ: Դա մեր մեծագույն Ինտերսոլիդարության ևս մեկ հաղթանակն էր, la mas digna , ինչպես ասաց սուբկոմանդանտե Մարկուսը:

Չկա ավելի հիասքանչ բան, քան օգնելը`  ամենուր, հնարավոր ամեն  ճանապարհով  և ցանկացած հասանելի միջոցներով:


Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է


Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 1776 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (17.10.2012 01:04) [Материал]
iroq halala Interin esqan baregorcakan ognutyunner voch shat akumbner en anum... uxxaki karelia hpartanal...

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz