Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 1: Մարտին
28.06.2012, 05:48

FcInter.am  կայքը մեծ ուրախությամբ Ինտերի բոլոր հայ երկրպագուներին է ներկայացնում մեր նոր նախաձեռնությունը, այժմ մեր կայքում կարող եք ընթերցել Ինտերի ավագ Խավիեր Զանետտիի  "Capitano E Gentiluomo” /Ավագ և Ջենտլմեն/ ինքնակենսագրական գիրքը, որը բաղկացած է  20 գլուխներից: Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 20-ին, մրցաշրջանում տարած հերթական հաղթանակից անմիջապես հետո: Գիրքը Մեծ մարդու, կենդանի լեգենդի և իսկական Ինտերիստի կյանքի պատմությունն է, որը թույլ կտա ավելի խորը զգալ, թե ինչ է նշանակում երկրպագել այս ակումբին և հպարտանալ, որ դու Ինտերիստ ես!!!
Եվ այսպես,  վայելե’ք...
Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, 




Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”

Մասեր`



Գլուխ 1: Մարտին

Մեզ տեսնելուն պես Մարտինը արագ ոտքի կանգնեց և խենթի պես վազեց մեզ ընդառաջ. "Խավիե~ր: Պաուլա~”, - բացականչեց նա: Ես շոկի մեջ էի, բայց ոչ սիրո անկեղծ ու ջերմ դրսևորումից, այլ այն պատճառով, որ Մարտինը դեռ մի քանի ամիս առաջ չէր կարողանում խոսել: Խուլ ու համր... Առաջ նա միայն անհասկանալի ձայներ էր արձակում և նրա հետ նորմալ շփվելը անհնար էր:  Դեռ երեք տարեկան հասակում նա մի լքված երեխա էր` առանց ապագայի: Նա ծնված օրվանից մեկուսացված էր այս աշխարհից, սակայն նրա վիճակն ի սկզբանե այնքան էլ ծանր չի եղել: Խնդիրն այն էր, որ ոչ ոք երբևէ հոգ չի տարել նրա մասին, ոչ ոք երբեք չի հետաքրքրվել նրա վիճակով, կարծես թե նրա ճակատագիրն արդեն գրված է եղել և բարելավման ոչ մի հնարվորություն չկար: Սակայն իրականում միայն մի փոքր օգնություն էր անհրաժեշտ: Եվ ահա ընդհամենը մեկ տարվա ընթացքում Մարտինը նորից ծնվեց: Գտնվեց մանկաբույժ, ով զննեց նրան և ախտորոշեց հիվանդությունը, ձեռք բերվեց լսողական ապարատ և վերջապես եկավ մասնագետ` լոգոպեդ, ով նրան խոսել սովորեցրեց: Երեք էտապ, որ սովորական է ցանկացած երեխայի համար, ով ծնվել է հարուստ երկրում, բայց ոչ այն երեխայի համար, ով ծնվել է մի վայրում, որը ոչինչ չունի առաջարկելու, որտեղ նույնիսկ տարրական սանիտարահիգիենիկ պայմաններն ու սնունդն են բացակայում:

Մարտինը  այն 550 երեխաներից մեկն է, ում մասին ամեն օր հոգ է տանում Պուպի Հիմնադրամը / Pupi Foundation/:  Նրանք բոլորը Թրազայից են,  Լանուս շրջանի Ռեմեդիո Դե Էսկալադա բնակավայրից, որը բաղկացած է հինգ թաղամասերից, որտեղ ամեն ինչ մոռացված է: Այնտեղ երեխաների գերիշխող մասը  ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Թմրամոլությունը, բռնությունը, դեռահասների հղիությունը այնտեղ սովորական երևույթներ են, իսկ խմելու ջուրն ու էլեկտրաէներգիան` անթույլատրելի շքեղություն: Չկան մանկապարտեզներ, բժշկական օգնության կենտրոններ, արտակարգ իրավիճակների ծառայություններ, այստեղ ամեն օր պայքար է գոյատևման համար: Հեկտորը, Ջոնատանը, Միքայելը,  Ավգուստինան, Խիմենան, Էմիլիանոն, Սանտիագոն, Նազարենան, Կարենը և մյուսները բոլորն այստեղից են:

Ամեն անգամ, երբ ես հանդիպում եմ նրանց հետ, սիրտս երջանկությամբ է լցվում և այն հավատի զգացումով, որ այժմ այս երեխաների ապագայի համար լույսի շող է հայտնվել, և եթե նույնիսկ նրանց ճանապարհին արգելքներ հանդիպեն, մենք կօգնենք նրանց հաղթահարել դրանք, թեև գիտենք, որ նրանց ճանապարհը կլինի երկար և դժվարին, քանի որ ամեն օրը նոր մարտահրավերներ և դժվարություններ կներկայացնի նրանց: Սակայն ես հավատում եմ, որ բոլորիս օգնությամբ հնարավոր կլինի փոխել և բարելավել այս աշխարհը: Թեև մեր օգնությունը միայն մեկ կաթիլ է ծովի մեջ, բայց չէ որ օվկիանոսները նույնպես բազմաթիվ կաթիլներից են բաղկացած:

Նույնիսկ այսօր իմ ականջներում դեռ հնչում է այն "Խավիե~ր”-ը` հնչեղ և բնական, կարծես միշտ էլ այդպես է եղել: Այժմ Մարտինը խոսում է, նա կարողացավ դա անել: Նրա պատմությունը այն բազում փոքրիկ հաղթանակներից մեկն է, որոնց Հիմնադրամը ամեն օր հասնում է: Սա վառ օրինակ է, թե ինչ նշանակալի բարձունքների մենք կարող ենք հասնել, եթե գոնե մի քիչ ջանք գործադրենք: Սկսելով վազքը դեռ փոքր բարձունքներում` արդյունքում մենք կարող ենք բավականին շատ բարձրանալ: Եվ հենց սա է Հիմնադրամի փիլիսոփայությունը:  Եվ սա մանկուց իմ աչքի առաջ է եղել Dock Sud-ում, Բուենոս Այրեսի ծայրամասում: Ես նույնպես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց իմ ծնողները երբեք թույլ չեն տվել, որ ես կյանքից որևէ բան բաց թողնեմ: Եվ իմ գլխավոր ցանկությունն այն է, որ հիմնադրամի մեր երեխաները շրջապատված լինեն նույնպիսի սիրով, հոգատարությամբ և ուշադրությամբ, ինչպիսին ժամանակին ես եմ ստացել իմ ընտանիքում: Քանի որ հենց այդ հոգատարությունը ինձ հնարավորություն տվեց իրականացնել իմ երազանքը:

Ես երջանիկ եմ, որ օգնում եմ այս երեխաներին:

Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է


Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 6044 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7
7 ashxen91   (28.06.2012 16:15) [Материал]
che ira fondi erexeqica, uxaki inqy orinaka berum, vor mi qich janq tapelu depqum amen inch el hnaravora haxtaharel u shat haxtanakner karelia tanel,, 75

amenahetaqrqiry der arjevuma, nenc vor spaseq 106

6 tiko11   (28.06.2012 15:14) [Материал]
Quote (ashxen91)
p.s. ira erexu masin chi


ba nenc tpavorutyun er ira erexu masina... uremn RESPECT Zanettiin ... harganqi arjani mard u Legenda

5 Hako   (28.06.2012 15:14) [Материал]
mersiiiiiii shat shat mersiner Ashxen Ohanjanyanin vor es gorc@ sksel es 130 130 130

4 TELMANINTER   (28.06.2012 14:53) [Материал]
ES ES GIR@ RUSEREN TARBERAKNEM KARDACE SHAT LAV GIRQ BAYC HAYEREN AVELI HETAQRQIR

3 Maicon   (28.06.2012 14:03) [Материал]
shat lav baneq mtacel u naxadzernel 123 123

2 ashxen91   (28.06.2012 06:14) [Материал]
iroq shat lav girqa!! kpordzem nenc targmanel, vor hnaravorins poxancem et grqi shunchy

p.s. ira erexu masin chi smile

1 tiko11   (28.06.2012 06:06) [Материал]
Javier Zanetti Legend... lav girqa.. skizb@ xostumnalica.. iroq lav gorca anum himnadram stexcelov u erexeqin ognelov... amen mard chi anum esor et ban@.. Pastoren ira erexenela problemner unecel... huzich er..

shat shat mersi targmanutyan hamar spasenq 2rd masin 75

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz