Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, |
Գլուխ 3: Ապրել ֆուտբոլով!
12.07.2012, 23:12 | |
Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo” Մասեր`
Գլուխ 3: Ապրել ֆուտբոլով! Victor Hugo Morales Բուենոս Այրես, 22 հունիսի 1986 թվական: Զանետտիների տանը աղմուկ է և իրարանցում: Մայրս` Վիոլետան, չգիտեր ինչպես հանգստացնել հինգ ոգևորված երեխաների, որոնց բոլորի պարանոցներին Արգենտինայի հավաքականի շարֆերն են: Բոլորս կանգնել էինք հեռուստացույցի առջև, ինչպես ֆուտբոլային թիմ: Մայրս նստած էր բազմոցին (թեև իր արտաքին խստությանը, նա բոլորից շատ էր հուզված), նրա կողքին հայրս էր` Ռոդոլֆո Իգնասիոն, կարծես տրանսի մեջ լիներ (նա միշտ այդ վիճակում էր հայտնվում կարևոր խաղերից առաջ) և եղբայրս` Սերխիոն (որպես ընտանիքի մեծ զավակ նա նույնպես արժանացել էր բազմոցին նստելու պատվին): Նրանց առջև հատակին նստած էին մեր մանկության ընկերները, ում հետ մեծացել ենք և ֆուտբոլ խաղացել` Կաչոն, Լուիսը, Զարդոն, Կրիստինը և ես, բոլորս ոտքից գլուխ հագնվել էինք սպիտակ-կապույտ գույներով: Խաղը պետք է հեռարձակեր mondovisione-ը և սա սովորական խաղ չէր: Այս խաղի մասին մի քանի օր շարունակ խոսվում էր ամենուր` բարերում, հրապարակներում, բակերում, շուկայում: Բոլորի մտքում միայն մեկ բան էր` հաղթել անգլիացիներին: Մնացած ամեն ինչ ոչ ոքի չէր հետաքրքրում և, կարծես թե, նշանակություն չուներ: Սա ուներ իր պատճառը, Արգենտինա – Անգլիա խաղը պարզապես ֆուտբոլային հանդիպում չէր, այլ պատասխան խաղ, հաշվեհարդարի օր, այն խայտառակության համար, որը տեղի էր ունեցել չորս տարի առաջ: Մալվիյան կղզիների (կամ Ֆոլկլենդյան կղզիներ, ինչպես անվանում են անգլիցիները) համար մղվող պատերազմի հիշողությունները` զոհերը և անհեթեթ անախրոնիզմը, դեռ շատ վառ էին բոլորիս մոտ: Անգլիան թշնամի էր մեզ համար, բայց այսօր մենք կարող էինք հաշվեհարդար տեսնել: Մեր բոլորի հույսերը կապված էին գանգրահեր, կարճահասակ և ամրակազմ 10 համարի հետ` Al Pibe de Oro (ոսկե տղա) , Դիեգո Արմանդո Մարադոնայի: "Առաջ Արգենտինա, առաջ”- այս բացականչությունը հնչում էր յուրաքանչյուր տնից, երբ մրցավարի սուլիչը ազդարարեց խաղի մեկնարկը: Դու մտահոգվում ես, չես կարողանում քո տեղը գտնել, բղավում ես, ուրախանում… Դա նույնն է, կարծես Մեխիկոյի "Ացտեկա” մարզադաշտը լեցուն լինի միլլիոնավոր արգենտինացիներով: Մենք մեծ ուշադրությամբ լսում էինք հաղորդավարի ամեն մի խոսքը, դա Հուգո Վիկտոր Մորալեսն էր` Selección-ի պաշտոնական սպորտային մեկնաբանը: Առաջին խաղակեսն ավարտվեց 0 – 0 հաշվով, սակայն հաշվի հավասարակշռությունը խախտվեց երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին: Նրանք, ովքեր ասում են, որ ֆուտբոլը դա ընդամենը 22 երիտասարդ տղամարդիկ են, ովքեր շորտերով վազում են գնդակի ետևից և հարվածում գնդակին, հավանաբար, երբեք չեն տեսել այնպիսի պահեր, ինչպիսին այս հունիսի երեկոն էր: 4 րոպեների ընթացքում` 51-ից 55, Արգենտինան հայտնվեց դրախտում: Սա մեր վրեժն էր, սա մի ամբողջ երկրի հաշվեհարդարն էր: Երբ Դիեգոն ձեռնունայն թողեց Անգլիայի հավաքականի դարպասապահ "Her Majesty’s Lions”-ի լեգենդ Պետեր Շիլտոնին, ձախ ձեռքով շեղելով գնդակի ուղղությունը և այն ուղղարկելով դարպասը, մեզ ազատեց բոլոր մղձավանջներից: Աստծո Ձեռքը. սարսափելի վիրավորանք անգլիացիների համար, իսկ մեզ համար սառը և անխիղճ վրեժ Մալվիյան կղզիների համար: 1 -0 և գնդակը կենտրոնում է: Բուռն ուրախությունից հետո ժամանակ չկար հանգստանալու, և "մարդը, ով մտածում է ոտքերով”, ինչպես նրան բնորոշել էր գրող Օսվալդո Սորինոն, դառնում է լեգենդ: Նա սկսում է դաշտի կենտրոնից, անցնում է ողջ անգլիական պաշտպանությունը, շրջանցում Շիլտոնին և… 2 -0: Մեր տանը բոլորը ուրախությունից խենթանում են, իսկ որոշները այնքան են ազդվել կատարվածով, որ ուղղակի լռում են, որպիսի գոնե մի քիչ ուշքի գան: Սա ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ գոլն է, իսկական արվեստի գլուխգործոց և այդ ստեղծագործության հեղինակը Դիեգո Մարադոնան է: Ես չեմ կարող ասել, թե քանի անգամ եմ վերանայել այս խաղը, և ամեն անգամ ես երազում էի, որպիսի գոնե մի փոքր նմանվեմ հանճարին, խափս տալ բոլոր խաղացողներին, շրջանցել դարպասապահին և գնդակը ուղարկել դարպասը: "¿De qué planeta viniste? ¡Para dejar en el ingles fireplace so! ¡Para que sea el país a apretado Puno, integrity por Argentina! … Argentina 2 – Inglaterra 0.”: "Ո՞ր մոլորակից եք դուք եկել, որպիսի կանգնեցնեք անգլիացիների առաջընթացը: Որովհետև ամբողջ երկիրը մի սեղմված բռունցք է… Արգենտինա 2 – 0 Անգլիա”: Մորալեսի այս խոսքերը երկար ժամանակ այդ տարիների հիմնն էին: Պատերազմի գորշ տարիներից հետո, երբ վախենում էինք նույնիսկ դուրս գալ փողոց, Արգենտինան կանգնեց նոր երջանկության ուղղու վրա: Երկիր վերադարձավ դեմոկրատիան, նախագահ ընտրվեց Պաուլ Ալֆոնսին` 1983 թվականին և երկրի նկատմամբ վստահությունը վերականգնվեց: Եվ հենց ֆուտբոլը հիմնական դերը խաղաց Արգենտինայի Հանրապետության վերականգնման գործում` բռնակալության մութ տարիներից հետո: 1978 թվականին, տոտալիտար ռեժիմի ժամանակ, Արգենտինայի հավաքականը նվաճեց Աշխարհի Գավաթը և դա դարձավ իսկական օրհնություն ժողովրդի համար: Ես շատ փոքր էի, բայց լավ հիշում եմ, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, որ ամեն օր խեղդում էին մեզ, յուրաքանչյուր արգենտինացի դարձավ ավելի երջանիկ: Իսկ 1986 թվականի հաղթանակը դարձավ յուրատեսակ վերածնունդ և ուրախության գագաթնակետ: Արգենտինան կրկին ազատ է, և ամբողջ երկիրը միավորեց Դիեգո Մարադոնան: Նա դարձավ նոր կյանքի և նոր աշխարհի խորհրդանիշը, մի ողջ ազգության պիտակը, որը երկար տարիների ընթացքում ստիպված էր բախվել աքսորների և դժբախտությունների հետ, և ահա վերջապես դժբախտությունների մութ թունելում լույսի շող հայտնվեց: Անգլիացիների նկատմամբ հաղթանակի կապակցությամբ մի ամբողջ շաբաթ միայն տոնակատարություններ էին: Հաջորդ օրը ոչ ոք աշխատանքի դուրս չէր եկել, սկսվեց համընդհանուր տոն: Նույնիսկ el País-ը` արգենտինական ամենախոշոր թերթը, չէր աշխատում: Մենք, արգենտինացիներս, շատ կրքոտ ենք և տաքարյուն, և պատրաստ էինք ամեն ինչի հանուն մեր երկրի ապագայի: Հունիսի 22-ի հաղթանակից հետո Բուենոս Այրեսը դարձավ մարդկանց մեծ հոսք` ագրենտինական այս հոսանքը միավորել էր սև գանգուրներով երիտասարդը` ով դարձավ 2 անհավանական գոլերի հեղինակ: Սակայն գլխավոր խաղը դարձավ եզրափակիչը , որտեղ Արգենտինան հանդիպեցին ԳՖՀ-ին, որտեղ խաղում էր "իմ” Մատեուսը: Եվ "Ինդեփենդենտի” առաջատար Բուրրուչագայի խփած որոշիչ գոլով խաղը ավարտվեց 3 -2 հաշվով, ի օգուտ սպիտակ- կապույտների: Այդ երեկո մենք գնացինք տոնելու Բուենոս Այրեսի հրապարակ, ամբողջ Բուենոս Այրեսն այստեղ էր: Երեխաները, մեծահասակները, ծերունիները, տնային տնտեսուհիները: Միլլիոնավոր մարդիկ իսկական խենթության մեջ էին, ավտոմեքենաները զարդարված էին biancazzurro, հազարավոր մարզաշապիկներ 10 համարով և հրավառություններ: Սա ավելին էր, քան ազգային որևէ տոն, սա ազատագրման տանգո էր, Արգենտինայի նոր դարաշրջանի սկիզբը: Մի քանի շաբաթների ընթացքում հեռուստատեսությամբ և ռադիոյով խոսվում էր միայն այս մասին, կարծես թե, ժամանակը կանգ էր առել: Ֆուտբոլի ուժն էր: Ես հիշում եմ, որ անցորդները փողոցում իրար ողջունում էին "Չեմպիոննե~ր” ուրախ բացականչություններով: Սա մեծ հիացմունքի ալիք էր, որն ընդգրկել էր բոլորն անխտիր` հարուստներին և աղքատներին, գրասենյակային աշխատողներին և ուսուցիչներին, գործարանների և նավահանգիստների աշխատողներին: Այդ գիշեր ես երազում էի: Ես ցանկանում էի լինել Դիեգոն, անցնել մրցակցի պաշտպանությունը, շրջանցել դարպասապահին և գնդակն ուղարկել դարպասը, անհագուրդ տոնել գոլը և նետվել երկրպագուների գիրկը: Ես երազում էի այդ մասին երկու տարի: Այնուհետև իմ կարիերան կանգնեց ճամփաբաժանի առաջ, կամ ավելի ճիշտ կլինի ասել փակուղու առաջ: 15 տարեկանում, երբ ընդգրկվեցի իմ սիրելի թիմի` "Ինդեփենդենտի” երիտասարդական հավաքական, ես հայտնվեցի ֆուտբոլի սահմաններից դուրս: Ես չէի հայտնվում հայտացուցակներում: Ֆուտբոլիստի իմ կարիերայի վրա խաչ էր քաշված: Պատճա՞ռը: "Տղան շատ նիհար է, շատ նվազ, շատ փոքր”: Ես չխաղացի մեկ տարի: Ես նույնիսկ զվարճանալու կամ ընկերներիս հետ խաղալու համար չէի դիպչում գնդակին: Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է | |
Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | | |
Դիտումներ: 2184 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |